>

Տյումենից (Ռուսաստան) տասնամյա Եգոր Զվորգինը վաճառում է իր սեփական նկարները, որպեսզի օգնի մորը փակել հիփոթեքային պարտքը, որը կազմում է մոտ 3 միլիոն ռուբլի (մոտ 47,700 դոլար):

Սվետլանա Զվորգինան հիպոթեկային վարկ է վերցրել 2015-ին՝ մեծ տոկոսով: Կնոջ խասքով, այդ ժամանակ խնամակալության մարմինները ծանրորեն ճնշել են նրան, ուստի նա որոշել է արագորեն բնակարան վերցնել, որպեսզի երկու տղաներին տնով ապահովի:

В России мальчик продаёт свои рисунки, чтобы помочь маме закрыть ...




Քոչարյանի զոհերը

Սվետլանան աշխատել է որպես մասնավոր կենսաթոշակային ֆոնդի ծրագրերի մասնագետ, և կարող էր ինքնուրույն վճարել ամեն ամիս 30 հազար (476 դոլար):




Սակայն 2018-ին ընկերությունը փակվեց, և բոլոր աշխատակիցներին խնդրեցին հեռանալ։ Ահա այսպես խնդիրները սկսվեցին հիփոթեքային վարկերի վճարման հետ կապված:

Սվետլանայի խոսքով, ոչ ոք չի պատրաստվում նրան գումարով օգնել: Նա տղաների հորից բաժանվել է 2009 թվականից, նա նույնպես ոչ մի գումար չի վճարում երեխաների համար։


«Ես անմիջապես բաժանվեցի մորթյա բաճկոններից, ոսկուց, տեխնիկայից և խոհանոցային պարագաներից: Որդիս նկատեց, որ գումարը չի բավականացնում ուտելիքի և որոշ կարիքների համար, նա հասկացավ, որ ինչ-որ բան է կատարվում, — ասում է Սվետլանան:

֊ Երբ սկսեցինք ամեն ինչ տնից հանել և վաճառել, տղաս լուսանկարեց իր հին նկարները և դրանք տեղադրեց համացանցում: Նրանցից յուրաքանչյուրի համար նա խնդրում էր հազար ռուբլի [գրեթե 16 դոլար »։


«Ես այդքան էլ ուրախ չեմ, քանի որ դա հուսահատություն է առաջացնում իմ մեջ, բայց միևնույն ժամանակ էլ ուրախ եմ, որ երեխաներս անմասն չմնացին, նրանք տեսնում են ամեն ինչ` զգում, հասկանում, բայց երբ ստիպված ես վաճառել երեխաներիդ արվեստը … Ես 41 տարեկան եմ, և երբեք չեմ մտածել, որ տնից ինչ-որ բան կվաճառեմ, որպեսզի պարզապես սնունդ գնեմ »:

Սվետլանան ունի անվտանգության ինժեների դիպլոմ, բայց նա դեռ չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել: Իսկ 10-ամյա Եգորը նկարներ վաճառելուց հասավ մինչև անիմացիա: Այժմ նա նկարում է մուլտֆիլմեր` լեգոներով և այն տեղադրում համացանցում` հույս ունենալով, որ այս կերպ կվաստակի անհրաժեշտ երեք միլիոնը:

 Նյութը հրապարակման պատրաստեց՝ hetaqrqire.ru-ն

Сообщение Տղան վաճառում է իր նկարները` օգնելով մայրիկին փակել հիպոթեկային վարկը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->