>

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գրիգորյանը հայտնում է, որ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել:

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.




Քոչարյանի զոհերը

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,





Գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից:


Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել:

Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն, կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է եւ միջոցների անհարկի վատնում:



Առայժմ այսքանը:

Շարունակելի…»,-գրել է Դ. Գրիգորյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->