>

«Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մի ծանոթ վարորդ երեկ տագնապած ասում ա. «տեսնում ես ի՞նչ ա կատարվում», անհանգստացած հարցնում եմ. «ի՞նչ», պատասխանում ա. «ոնց, բա արդեն գայիշնիկները թաքուն ծառայություն են իրականացնում, հազիվ ծերը ծերին հասցնում էինք տուգանքները վճարել, հիմի սաղ աշխատածներս պիտի տուգանք տանք» ու շարունակում ա. «քեզ ֆեյսբուքում հետևում են, մի հատ էդ թեմայով գրի»…




Քոչարյանի զոհերը




Գրում եմ.

Մոտ 2 շաբաթ առաջ վերադառնում էի Սիսիանից, Տիգրանաշենի ոլորանների վրա լիքը հավաքված մարդ տեսա, իջա տեսնեմ մեքենայա ձորը գլորվել, մի կին նստած աչքերը արցունք լցրած ու սարսափած նայում ա ներքև, հարցրեցի ձեր հարազատնե՞րն են, ասում ա չէ, ուղղակի իմ աչքի առաջ տեղի ունեցավ, էնքան արագ էր գալիս, ոլորան չկարացավ մտնի…


1 շաբաթ առաջ Դիլիջանում էի, մեր մենեջերին էի ուզում տեսնել, պարզվեց պանիխիդայի ա, մեր աշխատակիցներից մեկի որդին ա մեքենայով գլորվել ձորը ու մահացել….

2 օր առաջ աներձակս պիտի գար մեր դաչա, չեկավ, պարզվեց իր հարազատներից մեկը մեքենայով վթարի ա ենթարկվել Մասիսի կողմերը ու մահացել…Որբացած ընտանիքներ, կոտրված կյանքեր, մահացած և հաշմանդամ դարձած անմեղ երեխաներ…


Ծածուկ ծառայություն կլինի, թաքուն կլինի, գաղտնի կլինի, ինչ ուզում եք ավելացրեք, վերջ տանք ավտոճանապարհներին տիրող կոտորածին, իսկ ով տուգանքի պատճառով ծերը ծերին չի հասցնում, խորհուրդ կտամ ճղի իր վարորդական իրավունքը, որը ինքը լավ էլ գիտի ժամանակին փողով ա ստացել, ոչ թե երթևեկության կանոները անգիր իմանալու արդյունքում և սկսի նորից, երթևեկության կանոնները սովորելուց և քննություն հանձնելուց:

Իսկ ինձ օրինակ չի հետաքրքրում ոստիկանի մեքենայի վրա միգալկա կա թե ոչ և գիտեք ինչու՞, որովհետև դրանից կախված մեքենան վարելու ձևս չի փոխվում, այնպես չի որ նայում եմ ըհե, կոխքերս միգալկով ավտո չկա, կամերա չկա ու դավա~յ գազավատ…

Հերի՛ք ա չգնահատելով ձեր կյանքը, վտանգեք և խլեք այն մարդկանց կյանքերը, ովքեր գնահատում են այն….


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->