>

Վրաստանի քաղաքացիների համար, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի պատճառով, վարկերի վճարումը կհետաձգվի  եւս 3 ամսով: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:


«Մենք որոշում ենք ընդունել, որը ենթադրում է հետեւյալը. քաղաքացիները, որոնք կորցրել են աշխատանքը, հաջորդ 3 ամիսներին հնարավորություն կունենան չվճարել վարկերը:







Քոչարյանի զոհերը

Բացի այդ, բոլոր քաղաքացիները, որոնց եկամուտը նվազել է ճգնաժամի շրջանում, կարող են դիմել բանկ՝ վարկերը վճարումը հետաձգելու համար»,-ասել է Գախարիան:

Վրաստանի կառավարության գնահատմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկիրը զրկվել է մինչեւ 350 հազար աշխատատեղից:


Իշխանությունները 460 մլն լարի (ավելի քան 144 մլն դոլար) են տրամադրել 350 հազար քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը:


Կառավարությունը նաեւ 83 մլն լարի (ավելի քան 25,9 մլն դոլար) են տրամադրել սոցիալապես անապահով անձանց աջակցության համար:

Աղբյուր՝ News.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->