>

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» եթերում ներկայացրել է Սահմանադրական դատարանի խնդիրը

լուծելու քննարկվող տարբերակներից մեկը: Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությունից ակնհայտ է դառնում, որ փաստացի ոչ բոլոր դատավորն են այսպես «տուն ուղարկվելու»:




Քոչարյանի զոհերը

Այս մասին գրել է armlur.am-ը։


«Սցենարը Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարանի իրագործումն է փաստացի: Այսինքն՝ անել այնպես, որ Սահմանադրական դատարանի անդամները կամ դատավորները պաշտոնավարեն այնքան, որքան դա նախատեսված է Սահմանադրությամբ:




Այսինքն՝ Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, դադարեն պաշտոնավարել, այն դատավորները, որոնք չեն պաշտոնավարել 12 տարի, չեն պաշտոնավարի մինչև թոշակը, այսինքն՝ նրանք նույնպես կպաշտոնավարեն 12 տարի», – նշել էր Ռուբինյանը:

Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել է ոչ թե վեց տարով, այլ մինչև թոշակի անցնելը, և ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորների թվից և կողմից, այլ՝ Ազգային ժողովի կողմից:

«Սա նույնպես կփոխվի, և Սահմանադրական դատարանի դատավորները, եթե մենք գնանք այս ճանապարհով, կընտրեն Սահմանադրական դատարանի նոր նախագահ ՝ վեց տարով»:


Այսինքն, Ռուբինյանի ներկայացրած տարբերակից պարզ է դառնում, որ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ անդամ, այդ պաշտոնին հրաժեշտ կտա միայն երկու դատավոր:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականին ընդունված օրենքի համաձայն, ՍԴ նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: Սակայն Հրայր Թովմասյանն ընտրվել էր մինչև թոշակի անցնելը: Հետեւաբար, ո՞ր դատավորները կդադարեն լինել ՍԴ անդամ, եթե այս տարբերակը կյանքի կոչվի:

Այժմ Սահմանադրական դատարանի դատավորներ են Հրայր Թովմասյանը (նախագահ), Ալվինիա Գյուլումյանը (փոխնախագահ), Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը:


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատավոր է ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին: Օրեր անց ընտրվել ՍԴ նախագահ՝ Ազգային ժողովում, փակ քվեարկության արդյունքում: Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո՝ 2015 թ. ընդունված նոր կարգով:

Դիլանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 13-ին, իսկ Գրիգորյանը 2019 թ. հունիսի 18-ին: Այսինքն, այդ տարբերակով այս երեք անձինք կշարունակեն մնալ ՍԴ անդամներ:

Մյուս յոթ դատավորները ՍԴ անդամ են դարձել հին կարգով։ Ալվինա Գյուլումյանը Սահմանադրական դատարանի անդամ է դարձել երկու անգամ:

Նախ նա ՍԴ դատավոր է նշանակվել՝ 1996-ին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ապա 2003-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դադարեցրել է նրա լիազորությունները՝ Գյուլումյանի դիմումի համաձայն:

Դրանից հետո 11 տարի շարունակ Գյուլումյանը զբաղեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը: 2014-ին նախագահ Սերժ Սարգսյանը վերանշանակել է Գյուլումյանին ՍԴ անդամի պաշտոնում: 2020 թ. հունվարի 17-ին Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Сообщение Անսպասելի իրավիճակ. Ովքե՞ր կդադարեն լինել ՍԴ դատավորներ․ Իշխանության նոր ծրագիրը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->