>

Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով:

Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել:




Քոչարյանի զոհերը

Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:


Հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:




Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50.000 դրամ:

Դերասան Սարգիս Գրիգորյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ չի հասկանում թե ինչու ոստիկաններն իրեն բերման ենթարկեցին. «Ես սոցիալական հեռավորությունը պահպանել եմ:


Բայց կարո՞ղ էին, չէ՞, ասել՝ պարոն Գրիգորյան, նստեք մեքենան… ձեռքերս ծալեցին, ոնց որ խուժան լինեի, ու տարան: Լավ, մտնում եմ մեքենայի մեջ, նույն օրենքը, որը 10 վայրկյանը մեկ ասում է՝ սոցիալական հեռավորություն պահպանեք, 6 հոգուս մի մեքենայով տանում է Էրեբունու ոստիկանություն: Ինչի՞ն հավատամ, ո՞վ է դաստիարակողը, ո՞վ՝ կատարողը:

Լրագրողներն այնտեղ են եղել, թող իրենք կադրերը նայեն, տեսնեն՝ ես մարդկանց մե՞ջ եմ եղել: Ամեն մեկին գետնին պառկեցնելը՝ չի նշանակում՝ դիվիդենտներ շահել: Ինձ այդպես տանելն իրենց ավելի վնաս էր, քան օգուտ: Ես չէի գնացել այնտեղ՝ կռիվ անելու»:

Ինչ վերաբերում է իրենց պահանջին, ապա Ս. Գրիգորյանը նկատեց, որ, եթե գրեթե բոլոր ռիսկային ոլորտներն աշխատում են, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ռեստորանները փակ. «Չեմ գտնում այդ հարցի պատասխանը»:


Մեջբերեցինք Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ մեր տաղավարում հնչեցրած պարզաբանումը, թե ինչու ռեստորանային ոլորտը հիմա չի կարող աշխատել:

«Դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է:

Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները:

Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը»,- մեր եթերում ասել էր փոխքաղաքապետը:

Сообщение «Ես ուզում եմ մի բան ասել այն տղերքին, ովքեր Գյումրիից քայլելով եկել են Երևան». Սարգիս Գրիգորյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->