>

Շուշի քաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:


Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, պաշտոնատար այլ անձինք:







Քոչարյանի զոհերը

Ձեռքը Արցախի Սահմանադրության եւ 17-րդ դարի Ավետարանի վրա դնելով՝ Արցախի նորընտիր նախագահը երդվեց՝ «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային անվտանգությունն ու ամբողջականությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:


Գարիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

COVID-19 միայն պողոսներին է կպնում, իսկ ընտրյալներին ամեն ինչ կարելի է



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->