>

Փաշինյանի տապալումն այլևս պայմանավորված չէ քաղաքացիների աջակցությամբ։ Հայաստանցիները նրա համար արդեն իսկ ամեն ինչ արել են: Բերել են և դրել իշխանության, ԱԺ ու դատարան են շրջափակել, փողոց են փակել, էլ ի՞նչ անեն։ Անշուշտ, եթե Փաշինյանը տապալվի, ապա դրա մեղավորը կլինեն կառավարող թիմի ապաշնորհությունն ու տկարությունը։ Բայց այսօր իրենց տապալածի համար մեղադրում են ՀՀ «հպարտ պողոսներին»: Պարոնյաք, մի մոլորեցրեք Հայաստանի քաղաքացիներին։


Հաշվի առնելով ներկա իրավիճակը, ուսումնասիրության տակ առնելով, օրինակ Վրաստանի իրավիճակը, երբ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 1 վարակակիր, համոզվում ես, որ սրանք մեզ միանգամայն հիմարի տեղ են դրել: Այս ամենը ցույց տվեց Փաշինյանի, Ավինյանի ու Թորոսյանի ձախողումն ու տապալումը։ Նրանք ձախողել ու տապալել են մեր կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի՝ կորոնավիրուսի, դեմ պայքարի պետական քաղաքականությունը։







Քոչարյանի զոհերը

Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում կորոնավիրուսային և սոցիալ–տնտեսական ճգնաժամի համար։ Նա առաքելություն չուներ մինչև ճգնաժամը և աչքի էր ընկնում ոչ կոմպետենտությամբ։ Առավելևս ճգնաժամի պայմաններում նա չի կարող ղեկավարել, քանզի չունի անհրաժեշտ կառավարչական որակներն ու գիտելիքները։
Սակայն, նրանց ցինիզմն ու լկտիությունը հասել է այն աստիճանի, որ որպես իրավիճակի մեղավոր հռչակում են մարդկանց, ժողովրդին։ Վստահ եմ, որ նրանք գիտակցում են, որ սրանով վիրավորում են մի ամբողջ ժողովուրդ և անուղղակիորեն պնդում են, որ վրացիներն ավելի կազմակերպված, խելացի ու գրագետ են, քան մենք՝ հայերս։


Այս տհաճ երևույթի մասին բավականին դիպուկ գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը՝ կոչ անելով իշխանություններին, իրենց սեփական ձախողումը, տապալումը, անգրագիտությունն ու անլրջությունը չբարդել մեր ժողովրդի վրա, քանի որ ՀՀ քաղաքացիները լսել և ենթարկվել են իշխանությունների բոլոր հրահանգներին. «Երբ պետության ղեկավարն ու առողջապահության նախարարը ի լուր աշխարհի հայտարարում էին, որ սա սովորական գրիպ է և ծաղրում, թե հիմա բոլորին վարակելու է, դա լսում էին բոլորը, իսկ երբ լրջացան ու հայտարարեցին արտակարգ դրություն և կիրառեցին համընդհանուր մեկուսացում, արդեն ուշ էր»։


Իսկ ինչ վերաբերում է առհասարակ Պարետատան երևույթին, ապա ըստ Արթուր Ղազինյանի, այն փաստացի գոյություն չուներ, չէր կատարում իր գործառույթը, քանի որ Փաշինյանը փախել էր պատասխանատվությունից և այն վստահել կառավարման փորձ չունեցող երիտասարդին, ով 5 օրում հազիվ կարողացավ թեժ գիծ ստեղծել։
«Իսկ առողջապահության էքսցենտրիկ նախարարի մասին ես կլռեմ, քանի որ ամեն ինչ արդեն ասվել է։ Հիմա ես ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի համաճարակի առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքների համար անմիջականորեն պատասխանատու են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանն ու Արդեն Թորոսյանը։

Յուրաքանչյուր մահի համար պատասխանատու են այս երեքը»,-գրել է Արթուր Ղազինյանը ՝ հավելելով, որ պատասխանատվությունից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, իսկ իրենց մեղքը ժողովրդի վրա բարդելու բոլոր փորձերը էլ ավելի են խորացնելու նրանց պատասխանատվության աստիճանը։
Փաստացի, Փաշինյանի հրաժարականն այլևս ներքաղաքական օրակարգում է, և հիմա այս օրակարգն իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Հուսով եմ՝ հենց այս օրակարգի շուրջ է առաջիկայում ձևավորվելու համախմբում արտախորհրդարանական ուժերի կողմից: Եվ վստահ եմ՝ շատ կարճ ժամանակում կազատվենք այս ազգակործաների կառավարությունից:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


от admin

-->