>

«Հայաստանի կառավարության աշխատանքն այս օրերին չափազանց բարձր եմ գնահատում, անգամ արվում է ավելին, քան հնարավոր է: Ես շատ գոհ եմ:

Կարծում եմ, որ շատերն են հասկանում, թե նոր ընտրված, դեռ քիչ փորձով կառավարությունն ինչ փորձության առաջ է կանգնել:




Քոչարյանի զոհերը

Ես հավատում եմ, որ լավ է լինելու, մենք կորոնավիրուսն էլ ենք հաղթելու, Աստված մեր ազգին, մեր ժողովրդին չի թողնի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր տեսակետը ասեց երգչուհի Արմինե Գրիգորյանը:




Սրանք այնպիսի օրեր են, երբ աղոթում եմ ոչ միայն իմ, իմ ընտանիքի և Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար»:

Արմինե Գրիգորյանը նշեց, որ նա օրինակելի քաղաքացի է. և եթե պարետը հորդորել է մնալ տանը, ինքը ենթարկվում է նրան: Հարցին, թե ինչ տպավորություն ունի քաղաքացիների ինքնակազմակերպման մասին, Արմինե Գրիգորյանը պատասխանեց.


«Մենք լեն օրերին իրար քննադատում ենք, նեղ օրերին՝ համահունչ ենք դառնում, միաբանվում ենք: Այս վերջինը տաղանդի պես բան է:


Յուրաքանչյուր ազգ չէ, որ օժտված է դրանով: Անշուշտ, կան մարդիկ, որոնք այս օրերին միմիայն վատն են տեսնում և մատնանշում, իսկ ես լավատես եմ, ես այդ տեսակն եմ»:

Վերհիշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ խոսել էր կորոնավիրուսի հետ կապված դրական դինամիկայի մասին.

«Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը և կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին», – ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Сообщение Հայաստանի կառավարության աշխատանքն այս օրերին չափազանց բարձր եմ գնահատում, ես շատ գոհ եմ․ Արմինե Գրիգորյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->