>

Ինչքան էլ մենք մամուլում տեսնում ենք պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փոքր հաջողությունները, սակայն լայնածավալ օգտագործմանը կա շատ երկար ժամանակ։ Դրանք պետք է դեռ տասնյակ հազարավորների վրա փորձարկվեն, հետագայում դրվեն արտադրության, ինչը էլի բարդ պրոցես է։ Ես սա ասում եմ , որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ չի լինելու, լինելու է կամ էսպես, իրավիճակը հարաբերականորեն կարող է լավանալ կամ շատ վատանալ։Այսօր Հանրային խորհրդի կողմից հրավիրված օնլայն քննարկման ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նոր վարքագիծ որդեգրելու ...




Քոչարյանի զոհերը

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հարցին, թե արդյո՞ք Վրաստանում և Հայաստանում տարբեր է կորոնավիորուսի վարակակիրների հաշվառման մեթոդաբանությունը և արդյո՞ք Վրաստանին իսկապես հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը՝ Թորոսյանը պատասխանեց․




«Իհարկե այդ հարցը շատ է հնչում, հատկաես մեղադրական տոնի մեջ, բայց ես նորմալ եմ վերաբերվում։ Երկու բան կարող եմ ասել՝ նախ․ որ Վրաստանում սահմանափակող միջոցառումները ավելի խիստ և ավելի լավ, ուժեղ են իրականացվել՝ այդ թվում մինչ օրս իրենց մոտ սահմանափակումները դեռ ուժի մեջ են։ Չնայած, դա էլ բերում է իր հետևանքները, օրինակ՝ գնաճի բարձրացումը։ Իհարկե կա նաև մեթոդաբանության տարբերություն, նախ Վրաստանի առողջապահական և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով։ Այսինքն մեր հակահամաճարակային համակարգը ավելի ուժեղ է, քան Վրաստանինը։ Ես դա չեմ ասում հպարտանալու համար, ուղղակի փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական և ոչ թե քաղաքական։ Այո, կա նաև հաշվարկի մեթոդաբանության տարբերություն»։

 


Cover

Նախարարը նշեց, որ կա նաև թեստերի հաշվարկի տարբերություն։ Վերջինս նշեց, որ չունի 100 տոկոս ինֆորմացիա, բայց հնարավոր է , որ Վրաստանի արած 40․000 թեստերը չլինեն PСR թեստեր, այլ դրանց մի մասը լինեն արագ թեստեր, որոնք Հայաստանում պրակտիկորեն չեն օգտագործվում, որովհտեև դրանք հավաստի և վստահելի չեն։


«Երրորդը, դա այն քաղաքացիներն են, որոնք թեստավորվում են ըստ ցուցումների։ Արդյոք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք հնարավոր է ունենային կորոնավիրուսի վարակ, բայց տանեին շատ թեթև ընդհանարպես թեստավորվել են, թե՞ ոչ։ Նույնը վերաբերում է մահվան դեպքերին, օրինակ թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ նաև կա կորոնավիրուսի վարակ, արդյո՞ք համարվում է կորոնավիրուսից մահացած , մեզ մոտ միանշանակ համարվում է։ Այսինքն, մենք գրանցում ենք անխտիր բոլոր քաղաքացիներին, որոնք մահացել են կորոնավիրուսից, միայն առանձին դեպքերում անում ենք առանձին հաշվառում, երբ մարդն ունեցել է վարակը, բայց մահացել է այլ հիվանդությունից։ Թափանցիկության այսպիսի մակարդակ որևէ երկրում չգիտեմ։ Երբ մենք ախտորոշում ենք Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացիների, վարորդների, այդ թվում վրացի, որոնց թեստերը լինում են դրական և նրանց թիվը շատ մեծ է։ Կարելի է համարել, որ Վրաստանում օրական մեկ, երկու դեպք է լինում կամ կարելի է համարել , որ ոչ բոլոր դեպքերն են համարվում վիճակագրության մաս։ Համարենք, որ իրենց մոտ ամեն ինչ իսկապես այդպես լավ է։ Նրանք պատրաստվում են բացել սահմանները և ընդունել տուրիստների, արդյոք այդ իրավիճակը այդպես կպահպանվի, պատասխանը գրեթե ակնհայտ է»,- հավելեց նախարարը։

Թորոսյանի խոսքով հնարավոր չէ մնալ իզոլացված ոչ երկրի ներսում և ոչ էլ այլ երկների հետ, ուղղակի հանրությունը պետք է սովորի ապրել վարակի հետ։

Сообщение Չգիտեմ որևէ երկիր, որտեղ թափանցիկության մակարդակը այնպիսին է, ինչպես Հայաստանում․ Արսեն Թորոսյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->