>

Shamshyan.com-ը հայտնում է՝

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ թերակղզու հատվածում, քաղաքացի է ջրահեղձ լինում:




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարաներն ու ջրասուզակները, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ուժերով քաղաքացուն դուրս են բերել ջրից, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:





Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:


Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Ալոյանն էր:



Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Անդրանիկ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուր՝ Shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->