>

Մեղմացվել են արտակարգ դրության սահմանափակումները, սակայն Էդգար Իգիթյանն ու Լուսինե Չոբանյանը շարունակում են տանը մնալ եւ նվազեցնել վարակվելու ռիսկը: «Սիրուն Սոնա» սերիալում Խորենին մարմնավորող դերասանի կինը խոստովանել է, որ Էդգարը քմահաճ տղամարդ չէ եւ կենցաղային հարցերում հաճախ է իրեն օգնում:

«Հետեւում ենք մեկուսացման կոչերին՝ մեր եւ մեր մեծերի անվտանգությունը ապահովելով: Մայիսի 4-ից հետո էլ ոչինչ չի փոխվել մեր առօրյայում. շարունակում ենք միայն անհրաժեշտութան դեպքում դուրսուներս անել, դեռեւս միայն մեր ընտանիքներին ենք այցելում»,- ասել է Լուսինեն:




Քոչարյանի զոհերը

Հագեցած օրեր են անցկացնում.«Երբ կինն ու տղամարդը ոչ միայն ամուսիններ են, այլ նաեւ շատ մտերիմ ընկերներ, հետաքրքրությունները գլուխ են բարձրացնում, եւ օրը լցվում է: Ֆիլմեր ենք դիտում, ժամանցային խաղեր խաղում… Միայն այն, որ սիրելիիդ ներկայությունը քեզ հաճույք է պարգեւում, չես էլ հասցնում ձանձրանալ:




Ամուսնությունից հետո մեր կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել, ուղղակի ամեն ինչ միասին կիսելու արդյունքում մեր երջանկությունը լիարժեք է դարձել»:

Լուսինեն նշել է, որ ամուսինն իր պատրաստած ուտեստները համտեսելուց հետո շնորհակալություն է հայտնում եւ համբուրում իրեն.


«Ընտանիքում բոլորը պետք է միշտ շնորհակալ լինեն միմյանց ցանկացած հարցում: Այո, դեպքեր եղել են, որ Էդգարը նաեւ օգնել է ինձ այս կամ այն գործն անելիս: Երբ կենցաղային աշխատանքը սիրով է արվում, ծանրաբեռնվածություն չես էլ զգում:

Ամուսնությունից հետո մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել, հակառակը՝ սկսել ենք ավելի գնահատել մեր սերը եւ համոզվել, որ ամուսնությունն իսկապես սիրող զույգերին կապում է, եւ ոչ թե բաժանում: Երեխա ունենալու հարցում էլ չենք շտապում, բայց մեզ համար միշտ էլ բալիկը ցանկալի է»:


Խոսել ենք նաեւ հետաձգված ծրագրերից.

«Էդգարը շարունակում է նկարահանվել «Սիրուն Սոնա» սերիալում: Ֆիտնես-մարզչի իմ գործունեությունը մի փոքր տուժեց, քանի որ բոլոր մարզասրահները ժամանակավորապես փակվեցին: Ես նաեւ առցանց մարզման ծրագրեր եմ կազմում, այդ կերպ կարողացա կանանց օգտակար լինել:

Ֆոտոմոդելային աշխատանքը եւս կանգ առավ: Էդգարի հետ նոր առաջարկներ եւ մտքեր ունենք, որոնց մասին առաջիկայում կբարձրաձայնենք»:

Աղբյուր՝ Bravo.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->