>

Հուլիսի 9-ին՝ ժամը 20.55-ին, «911» ծառայությունից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կարբիի ձոր» հանգստյան գոտում դանակահարություն է կատարվել:




Քոչարյանի զոհերը

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20.40-ի սահմաններում, «Կարբիի ձոր» հանգստյան գոտում, անհայտ անձը վիճաբանության ժամանակ կտրող-ծակող գործիքով հարվածել է մի տղամարդու` պատճառելով վնասվածքներ կրծքավանդակի ձախ նախաբազկի ու աջ հետույքային շրջանում:





Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Աշտարակի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 9-ին «Կարբիի ձոր» հանգստյան գոտում տղամարդուն վնասվածքներ է հասցրել 1997 թվականին ծնված Վազգեն Ա.-ն:




Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 11-ին ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->