>

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:









Քոչարյանի զոհերը

Հռչակագրի 67-րդ կետում նշված է.

«Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերներին արտաքին ու անվտանգային քաղաքականությունում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում՝ զերծ արտաքին ճնշումներից ու հարկադրանքից:


Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:



Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ Խարտիայի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի վրա:

Մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական լինել և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->