>

ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքում գրել է.


Վարչապետ Փաշինյանը Բրյուսելում ասել է, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ հարձակում է նաև ժողովրդավարության դեմ։








Քոչարյանի զոհերը

Սա շատ կարևոր շեշտադրում է ու շատ կարևոր ուղերձ, որովհետև ղարաբաղյան հակամարտությունն ու դրանից բխող մշտական սահմանային լարվածությունը, որքան էլ Ադրբեջանն այն փորձի ներկայացնել որպես այդպիսին, իր էությամբ պարզապես տարածքային վեճի արդյունք չէ։


Սա հակամարտություն է ժողովրդավարության ու բռնապետության, ազատ ինքնորոշման ու գերության, կառուցողականության ու ռազմատենչության, առաջադիմության ու հետադիմության միջև։

Ու հենց սա պիտի ըմբռնի միջազգային հանրությունն ու սկսի գործել այս իրողությանը համապատասխան։



 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->