Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կարճ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ։
«Դուք Հայաստանի նոր վարչապետն եք, շնորհավորում եմ Ձեզ»,- ասել է Մերկելը՝ ձեռքը մեկնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Աղբյուր՝ Artimes.com
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն