>

Մայիսի 19-ին Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով բաց տարածքներում դիմակ չունենալու համար 10 հազար դրամ տուգանք է սահմանվում:


Մայիսի 18-ից պարետատան որոշմամբ՝ քաղաքացիները հասարակական տրանսպորտ նստելիս պետք է պարտադիր կրեն դիմակ,  բացօթյա տարածքներում՝ ունենան իրենց մոտ, իսկ մայիսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում դառնում է պարտադիր:







Քոչարյանի զոհերը

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանեց, որ բաց տարածքում կա դիմակի առկայության, ոչ թե կրելու պահանջ։ Ըստ նրա՝ դիմակի առկայությունը ենթադրում է, որ փակ տարածք մտնելիս քաղաքացին ունի դիմակ ու կարող է այն օգտագործել։


Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները գնահատում կառավարության այս որոշումը.

«Դիմակ չունեմ հիմա ինձ մոտ, չեմ էլ կրելու, ինձ համար շատ անհարմար է անընդհատ դիմակով ման գալը,  եթե դրա համար տուգանեն  էլ՝ չեմ  մուծելու»,-ասաց քաղաքացիներից մեկը:


Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի հարցազրույզի տեսանյութում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->