>

Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել ոստիկանություն




Քոչարյանի զոհերը

Քիչ առաջ տեղեկացանք, որ shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանին բերման են ենթարկել ոստիկանություն։




Հիշեցնենք, որ նա գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ Տաթեւիկ Ռեվազյանի երեխայի ծննդյան կապակցությամբ, ինչը ֆեյսբուքում բուռն վրդովմունքի տեղի էր տվել, իսկ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել էր դատախազին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։


Այսօր առավոտյան, Ժամը 9-ին Արաբկիրի ոստիկանության օպերները թակել են Խաչատրյանի դուռը եւ առանց ծանուցագիր ներկայացնելու նրան առաջարկել են իրենց հետ գնալ Արաբկիրի ոստիկանություն, որտեղ նրանից բացատրություն են վերցրել իր գրառման կապակցությամբ։

Արտյոմ Խաչատրյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը ստացել է գլխավոր դատախազի ցուցումը՝ հետաքննություն իրականացնել, պարզելու բռնության եւ հաշվեհարդարի կոչերի առկայությունը նրա գրառման մեջ։


Նա պնդում էր, որ իր գրառման մեջ չկա ոչ բռնության, ոչ հաշվեհարդարի կոչ, ինչը եւ գրել է ոստիկանությունում տված բացատրությունում։

Մենք տեղեկացանք նաեւ, որ ֆեյսբուքը արգելափակել է նրա էջը այդ գրառումից հետո, հավանաբար՝ բազմաթիվ ռիփորթներ են արվել ֆեյսբուքի ղեկավարությանը։

Сообщение Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել ոստիկանություն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->