>


Եթե կորոնավիրուսային վարակը չի պարտվելու, ուրեմն ով է պարտվողը․ այն վարորդը, որ փակ պատուհաններով իր մեքենայի ղեկին մենակ հազիվ է դիմակի փեշից տեսնում աշխարհը, թե այն պատանին, որը սեփական բնակարանում

կամ աշխատասենյակում միայն ինքն է, սակայն համակարգչի հետ շփվում է դիմակով։ Տեսնում եք, ուր է տանում ինֆորմացիոն տեռnրը։ Դժվար էր այս խելակորույս քարոզից պոկել գոնե մեկ




Քոչարյանի զոհերը

հաստատուն միտք, որ վարակվել-բուժվելու հավանականությունն ավելի շատ է, քան մեծ դեպրեսիայից հետո վերականգնվելը։ Դեղատներում կտրուկ աճել է սրտի համար նախատդսված կաթիլների ու հոգեմետ դեղերի վաճառքը։




Որևիցէ հաշվարկ կա, հոգեկան հիվանդ բուժելն է շահեկան, թե կորոնավիրուսի վարակակիր։ Դեռ ուշ չէ, որպեսզի հասկանանք, որ չարիքը դիմակը դեմքին կրելը չէ․ չարիքը այդ դիմակը


ներսում կրելն է։ Եվ եթե այն արդեն ձեր ներսում եք կրում, շնորհավորեք կորոնավիրուսային վարակին փայլուն հաղթանակի համար, քանի որ դրան հաջորդելու է Չարենցի Ես իմ անուշ Հայաստանին դիմակով արտասանելը


ու Բակունցի Ալպիական մանուշակը ռեզինե ձեռնոցով թերթելը, իբր, էվրիկա, գտնվել է համավարակի հետ ապրելու բանալին, դուք էլ եկել եք զոմբիական համոզմունքի, թե ապրում եք կորոնավիրուսային վարակից հեռու աշխարհի մեջ․․․

Сообщение Տեսանյութ. Դեռ ուշ չէ, հասկանալու համար, որ չարիքը դիմակը դեմքին կրելը չէ․չարիքը այդ դիմակը ներսում կրելն է. Նվեր Մնացականյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->