>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պապին ճիշտ բաներ չի խոսել, որովհետև ինչ էլ արել են մարդիկ, հաստատ ավելի լավն է, քան ուներ։




Քոչարյանի զոհերը

Ու եթե ասում է «բա չգիտեին, որ ընտանիք է ապրում», էդ ընտանիքը’ աղջիկը, հարսը, կարող էին լինոլիումները բարձրացնել, տակը մաքրել, ու նորից փռել։




Բայց ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որ էդ տարիքի մարդկանց մեծ մասի մոտ լիքը պրոբլեմ կա’ ծերունական մառազմ, և այլն, ու մեղմ ասած’ լիարժեք օբյեկտիվ ու անաչառ չեն լինում մարդիկ, իրենց կամքից անկախ։

Դեռ սկզբում էլ լուրեր կային, որ պապին իր ընտանիքի հետ էլ հաշտ չի եղել։ Խիստ մի դատեք, շատ մի քննարկեք, մեղադրեք։ Ուղղակի լրատվամիջոցներն էլ թող հանգիստ թողնեն Արտուշ պապին։

Կյանքի մայրամուտ է, թողեք իր օրերն ապրի։


Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՏԵՍԱՆՅՈՒԹ է հրապարակվել, որտեղ Արտուշ Պապիկը պատմում է, որ իրեն խաբված է զգում… Նախ հիշեցնենք, որ օրեր առաջ OGA BAG dental clinic-ը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.

Ձեզ ենք ներկայացնում Արտուշ պապիկի բնակարանի մեր վերանորոգման վերջնական տարբերակը այս հաշվետվության տեսքով։ Սիրելի ժողովուրդ, Ձեզ ենք ներկայացնում Արտուշ պապիկի բնակարանի մեր վերանորոգման վերջնական պատկերը այս հաշվետվության տեսքով.


Տեսանյութում մանրամասն ներկայացրել ենք, թե ինչ նպատակի է ծառայել մեր եւ Ձեր աջակցությունը. Շնորհակալություն բոլոր-բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր սատարեցին մեզ, և կատարեցինք այս ՄԵԾ գործը։

Ինչ վերաբերում է Արտուշ պապիկի հետագա կյանքին՝ կարող եք լինել հանգիստ. ‼ Արտուշ պապիկն ունի նոր վերանորոգված բնակարան, չորս երեխա, կին, փեսաներ, թոռնիկներ, ինչպես նաև ԲԱՐՁՐ թոշակի հնարավորություն։

Սակայն այսօր տեսանյութ է հրապարակվել, որտեղ Արտուշ պապիկը ցույց է տալիս, թե ինչպես են հին ապրանքերով տունը «վերանորոգել»։ Նա նշում է, որ իրեն խաբված է զգում։

Տեսանյութը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝

Сообщение Ստյոպա Սաֆարյանը՝ Արտուշ պապիկի՝ իր տան վերանորոգումից դժգոհելու հայտարարության մասին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->