>

Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:

Նախաձեռնության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների  հոսք՝ դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:

Նախագծի մեկնարկն ազդարարվում է ներդրողների խմբի կոչով, որը ներկայացված է ստորեւ.




Քոչարյանի զոհերը

ԿՈՉ


Նկատի ունենալով, որ





— համաշխարհայնացման ագրեսիվ միտումները եւ հայրենամերձ տարածքներից, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի ավանդական համայնքներից հայության արտագաղթն օրախնդիր են դարձնում հայկական ներուժի համախմբումը,

— ՀՀ-ն՝ որպես համայն հայության հայրենիք, ունի ծանրակշիռ պատասխանատվություն յուրաքանչյուր հայի ինքնության պահպանման, բարեկեցության, անվտանգության եւ զարգացման գործում,

— Սփյուռքում շարունակվող ուծացումը սպառնում է ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը,

— զարգացման երկարաժամկետ եւ համակարգված տեսլական չունեցող հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու ստեղծագործել աշխարհի տարբեր անկյուններում՝ իր ամբողջական ներուժը չօգտագործելով միասնաբար,


— ՀՀ-ը անկախության հռչակման առաջին իսկ օրվանից գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հորիզոնական շրջափակման մեջ` կրելով այդ երկրների թշնամական, ռազմատենչ հռետորաբանության հետեւանքները,

— 1991թ-ից ի վեր ՀՀ-ից տեղի է ունենում ուղեղների եւ որակյալ մարդկային ներուժի անկառավարելի արտահոսք՝ խաթարելով երկրի անվտանգությունը,

— հայությունը Սփյուռքում ձեւավորել է տնտեսական կապիտալ, որը համախմբված չէ եւ չի ծառայում խոշորամասշտաբ միասնական ծրագրերի իրականացմանը,

— ՀՀ-ում ձեւավորվում է համապատասխան միջավայր՝ ինքնահոս հայրենադարձության ալիքն «ընդունելու» եւ այն առավել համակարգված դարձնելու համար,

— Սփյուռքում հասունացել է Հայաստանը համահայկական նախագծերի կենտրոնի վերածելու վաղեմի գաղափարը,



ապա եզրակացնելով, որ.

— հայրենադարձության որոշում կայացնողը սփյուռքահայն է, ով ուզում է մասնակցել սեփական երկրի կառուցման գործին, պատասխանատվություն կրել այդ երկրի ճակատագրի համար, ինչպես նաեւ ավելի բարեկեցիկ, ապահով ու երջանիկ կյանք ապահովել իր եւ իր ընտանիքի համար,

— ՀՀ-ը պետք է կարողանա ստեղծել սոցիալ-տնտեսական համակարգված միջավայր, որը դեպի իրեն կձգի այդ սփյուռքահային` իր կապիտալով ու գիտելիքներով հանդերձ,

— ՀՀ-ում համապատասխան ենթակառուցվածքները պետք է ծառայեն ինքնահոս հայրենադարձության համակարգված կազմակերպմանը, ընդ որում՝ ՀՀ ցանկացած վարչակազմ կարող է միմիայն աջակցել սփյուռքահայության ժողովրդագրական, տնտեսական եւ մասնագիտական ներուժի հայրենադարձությանը,

հայտարարում ենք.

— Մենք՝ ներքոստորագրյալներս, «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի մեկնարկով հանդես ենք գալիս ֆինանսական ու աշխարհագրական ծավալով աննախադեպ նախաձեռնությամբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների լայնամասշտաբ հոսք՝ դեպի Հայաստան:

Միաժամանակ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայ գործարար շրջանակի մեր գործընկերներին միանալ նախաձեռնությանը, այդպիսով՝ անմիջականորեն մասնակցելով  «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի իրականացմանը:

Նախագծի շուրջ համախմբված գործարարների առաջին համաժողովը տեղի կունենա  2019 թ. առաջին եռամսյակում Ֆրանսիայում:

  • Վարտան Սիրմակես (Վարդան Սըրմաքեշ, Vartan Sirmakes, Switzerland)
  • Արդեն Սելլեֆյան (Արտեն Սելեֆյան, Arden Sellefyan, Switzerland)
  • Հայկ Հովհաննիսյան (Hayk Hovhannisyan, Switzerland)
  • Վարտկես Կնաջյան (Վարդգես Քնաճյան, Vartkess Knadjian, Belgium)
  • Հարութ Միսիրեան (Հարութ Միսիրյան, Harout Missirian, Lebanon)
  • Աբրահամ Օդեմիս (Abraham Odemis, France)
  • Հրաչ Կապրիելյան (Հրաչ Գաբրիելյան, Hratch Kaprielian, USA)
  • Անուշավան Նազարեան (Անուշավան Նազարյան, Anushavan Nazarian, Kuwait)
  • Յարութիւն, Յակոբ, Ռաֆֆի, Շանթ Ստամպուլլի (Հարություն, Հակոբ, Րաֆֆի, Շանթ Ստամբուլլի, Haroutune, Hagop, Raffi & Chant Istanboulli, Italy & United Arab Emirates )
  • Փաթրիք Արապեան (Պատրիկ Արաբյան, Patrick Arapian, France)
  • Ռոյ Արաքելեան (Ռոյ Առաքելյան, Roy Arakelyan, France)
  • Սեւակ Արծրունի (Sevak Artsruni, Armenia)»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->