>

Թթի ամենակարևոր հատկություններից մեկը նրա ցածր կալորիականությունն է։ 100 գրամ հատապտուղն ընդամենը 43 կալորիա է պարունակում, իսկ դա նշանակում է, որ ուտել այն կարող են նույնիսկ նրանք, ովքեր փորձում են նիհարել։


Թութը հարուստ է չհագեցած ճարպաթթուներով, A, B, C վիտամիններով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով և այլ օգտակար նյութերով, որոնք օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն են գործում։







Քոչարյանի զոհերը

Թուլացած իմունիտետով մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս թութ շատ ուտել, քանի որ այն լրացնում է վիտամինների պակասը։


Թթի հյութի մեջ այնպիսի բաղադրիչներ կան, որոնք հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով են օժտված, այդ պատճառով էլ այն խմել խորհուրդ են տալիս մրսածության, վիրուսային և այլ հիվանդությունների դեպքում։


Երիկամների համար այն նույնպես օգտակար է միզամուղ հատկության շնորհիվ։

Այս հատապտուղը նաև հանգստացնում է նյարդերը, այնպես որ, այն խորհուրդ են տալիս ուտել նաև նրանց, ովքեր մշտական սթրեսից են տառապում, գիշերները վատ են քնում և դուրս չեն գալիս նյարդային լարված վիճակից։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->