>

Նախկինների հանցավոր մնացորդները մի նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել: Նրանք ամեն մի փոքր իրավական միջադեպ և իշխանական ամեն մի սայթաքում վերածում են համաժողովրդական ողբի:

Դրա համար նրանք ունեն բավական քանակի ծախու լրագրողներ, քաղաքագետներ և կեղծ իրավապաշտպաններ:




Քոչարյանի զոհերը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով վերջին օրերի ակտուալ մի շարք թեմաների:




Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Սյունիքում կոռուպցիոն կապեր ունեցող համայնքապետին առնչվող և դեռ չստուգված միջադեպը հապճեպորեն ներկայացվում է որպես մարդու իրավունքների կոլապս:


Փաստաբանի տան վրա մի քանի լկտի հարևանների խիստ դատապարտելի հարձակումը մատուցվում է որպես իշխանությունների կողմից իրավապաշտպանի հալածանք:

Երկրից կոռուպցիոն գործերի համար փախած վիդեոբլոգերի զավեշտալի հոխորտանքները ներկայացվում են որպես քաղաքական հայտ:


Իր մի քանի թիմերին դավաճանած չեկիստի անհեթեթ զուգերգը այդ նույն վլոգերի հետ մատուցում է որպես պետականության վախճանի կանխատեսում:

Սեփական երեխաների կողմից ավերակներում լքված պապիկին պետության կողմից օպերատիվ աջակցությունը սարքում են իշխանության ապիկարության դրսևորում` մոռանալով, որ իրենց թալանի շնորհիվ են հազարավոր պապիկներ հայտնվել նման ավերակներում:

Այս ամբողջ անբարո լրատվաքաղաքական մանիպուլյացիան արվում է Հայաստանի համար ամենավտանգավոր ուժի՝ նախկինների մաֆիայի վերադարձի համար:

Сообщение Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կոշտ արձագանքը՝ Քաջարանի դեպքերին․ Ինչի մասին՝ է խոսքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->