Այս ի՞նչ է կատարվում, ինչո՞վ է զբաղված ԱԳ նախարարը — ingablog

Lragir.am-ը գրում է՝


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո տարածել են հայտարարություն, որում նշվում է, որ «Նախարարները մտքեր փոխանակեցին տիրող իրադրության շուրջ և քննարկեցին հետագա քայլերն ու պարամետրերը՝ կրկին ներգրավվելու սուբստանտիվ բանակցությունների գործում: Կողմերը քննարկեցին որոշ հարցեր առաջիկա հանդիպումների, այդ թվում՝ հնարավոր վստահության կառուցման միջոցների վերաբերյալ»:

Համանախագահների հայտարարության մեջ կրկին չի նշվում Վիեննայի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Փոխարենը խոսվում է «հնարավոր վստահության միջոցների մասին», որը կարելի է ենթադրել, որ վերաբերվում է մոնիտորինգի միջոցներին:

Դրանց դեմ է Ադրբեջանը, եւ փաստացի հայտարարությունը կառուցված է այնպես, որ Ադրբեջանի համար լինեն ընդունելի ձեւակերպումներ:


Բայց այստեղ առավել մտահոգիչը սուբստանտիվ բանակցություններին կրկին ներգրավվելու վերաբերյալ տողն է, ինչը նույնպես Ադրբեջանին ձեռնտու ձեւակերպում է: Ադրբեջանը Վիեննայից հետո ձգտում է հենց դրան՝ այսպես կոչված կարգավորման բանակցությունը վերադարձնել ապրիլյան պատերազմից առաջ տրամաբանության, որը լիովին արտահայտում է նրա իրավունքները:

Ի՞նչ է կատարվում: Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Երբ նա ստանձնեց ԱԳ նախարարի պաշտոնը, մի քանի տարօրինակ հայտարարություն արեց, որոնք վերագրվեցին նրա անփորձությանը: Օրինակ, նա հայտարարել էր, թե արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվելու, հինը առաջ է տարվելու զգուշավոր ու դանդաղ:

Բայց այդ «անփորձությունը» ձգվում է արդեն բավական երկար, նա կարծես թե իսկապես առաջ է տանում հինը, մասնավորապես արցախյան գործընթացում: Հայաստանում շատ էին քննադատում Սերժ Սարգսյանի ու Նալբանդյանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ապրիլյան պատերազմից հետո ստեղծված բարենպաստ իրավիճակը մսխելու, հաղթական վիճակում հայտնված դիվանագիտական շանսը տանուլ տալու համար: Նրանց արտաքին քաղաքականությունը համարվում էր արտաքին ուժերին ծառայելու, հաճոյանալու միջոց:

Հիմա, ինչով է զբաղված Զոհրաբ Մնացականյանը, թե՞ պարզապես չի հասկանում, թե ինչ է կատարվում: Ապրիլյան պատերազմը հարյուրավոր զոհերի գնով Հայաստանին հնարավորություն տվեց փոխել բանակցային կործանարար տրամաբանությունը եւ Ադրբեջանին զրկել իրավունքներից: Հայաստանի այն ժամանակվա արտաքին քաղաքական պատասխանատուները մասամբ իրացրին այդ հնարավորությունը, հանրային ահռելի ճնշման տակ:

Ինչ է նշանակում կրկին ներգրավվել սուբստանտիվ բանակցության մեջ: Դա նշանակում է օրինակ քննարկել հողերը հանձնելու հարցը: Դա նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ու պատերազմի իրավունքը: Դա նշանակում է հասունացնել եւս մեկ պատերազմ, որի իրավունքը Ադրբեջանին հաստատ կտան, ինչպես ապրիլյան պատերազմից առաջ. Չէ՞ որ ինչ որ կերպ պետք է լինելու հանգուցալուծել փակուղին, որին անխուսափելիորեն հանգելու է նախաապրիլյան տրամաբանությունը:


Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարեց հայկական կողմի նոր մոտեցումը՝ Արցախի փոխարեն Հայաստանը չի բանակցելու, այլ միայն՝ իրեն վերաբերվող հարցերով: Այսօր էլ նա ՆԱՏՕ-ում իր ելույթում կոշտ շեշտադրումներով խոսեց այդ թեմայի շուրջ: Սակայն այս թեզերը համառորեն տեղ չեն գտնում Զոհրաբ Մնացականյանի բառապաշարում ու գործերում: Ավելին, նա հայտարարում է, որ արցախյան խնդրում ոչինչ չի փոխվել, եւ այն տեղի է ունենալու նախկին կանոններով:

Այսօր Ադրբեջանը շահեց Բրյուսելում՝ ԵՄ հետ համաձայնագրում արձանագրվեց տարածքային ամբողջականության թեզը, իսկ Մինսկի խումբը հաշվի չառավ նոր իրավիճակը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.