>

Yerevan.today-ը գրում է․ Կորոնավիրուսի վարակը մտել է մանկատուն, քիչ առաջ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հոսպիտալացվել է 33 երեխա:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հոսպիտալացվել է 33 երեխա




Քոչարյանի զոհերը

YerevanToday –ի զանգերը՝ մանկատան տնօրեն Լիլիթ Հակոբյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մնացին անպատասխան:




Նախարարությունը, մեր տեղեկությոփւններով, խուճապի մեջ է, արդեն որերորդ խնամքի հաստատությունն է չի կարողանում կոնտրոլ ապահովել:

Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը ամենից գերբեռնվածն է համարվում, այստեղի փոքրիկ բնակիչները բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաներն են, ընդհնուր առմամբ՝ 110 երեխա՝ տարաբնույթ խնդիրներ ունեցող:


Նրանց մեջ հաշմանդամություն և աուտիզմ ունեցողներ կան, դաունի համախտանիշով երեխաներ և այնպիսիք, որոնք առողջական ծանր վիճակում են գտնվում, անկողնային հիվանդներ են, որոնց օրերով միացված են կատետրներ ու արհեստական միջամտության սարքեր:


Թերևս այս պատճառով էլ նախարությունում լուրջ տագնապ կա, պաշտոնյաները հասկանում են, որ իրավիճակը դուրս է գալիս կառավարումից, վարակը լուրջ վտանգ է սպառնում հատկապես խոցելի խմբի համար:

Աղբյուր

Сообщение Քիչ առաջ մանկատնից հոսպիտալացվել է 33 երեխա. Նոր մանրամասներ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->