>

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թեպետ այս գրառումս վերաբերելի է երկրի կառավարմանը մասնակցող բոլոր ուժերին, սակայն այն առավել քան հասցեագրում եմ Իմ քայլին ու ՔՊ-ին որպես կառավարման պատասխանատվությունը ստանձնած միակ ուժի։




Քոչարյանի զոհերը




-Ձեզանից որևէ մեկի՝ ավագանիների, պատգամավորական կորպուսի, ՔՊ կուսակցականների, մտքով չանցա՞վ գոնե դիմակներով, ձեռնոցներով, այցելել /հատկապես սահմանափակումների վերացումից հետո/ հանրային կուտակումների վայրեր՝ սուպերմարկետներ, շուկաներ, բանկեր, զրուցել դրանց տերերի, աշխատակիցների հետ, խնդրել կամ անգամ հերթապահել, որ իրենց հաստատություններում պահպանվեն ԱԴ սահմանած պարտադիր կանոնները, մարդիկ հեռավորություն պահպանեն, դիմակներ ու ձեռնոցներ կրեն, ստուգվեին ջերմաչափման, ալկոգելի ու այլ պայմանները, որպեսզի օրուգիշեր կռիվ տվող ու հընթացս նաև վարակվող բուժաշխատողների ծանր ու անմոռանալի աշխատանքը ջուրը չգցենք,

-Ձեր իշխանության ու պատասխանատվության ներքո են քաղաքներ, գյուղեր, քաղաքապետարաններ ու համայնքապետարաններ, վարչական շրջաններ։ Այդ աշխատակազմերի առևտրի ու այլ բաժինների աշխատակիցները, որոնք այլ պայմաններում զզվեցնում են տնտեսվարողներին, չէի՞ն կարող անընդհատ շրջայցեր կատարեին, նույն խնդրով բացատրական ու վերահսկողական աշխատանքներ տանեին տնտեսվարողների մոտ,

-Պատգամավորները չէի՞ն կարող/չե՞ն կարող այցելել /ինչպես անում էր ու է Արման Բաբաջանյանը/ իրենց ընտրատարածքներ /չէ, զանգվածային հանդիպումներ չկազմակերպեին/, ծանոթանային, թե ինչ խնդիրներ կան, հավաքագրեին դժգոհությունները, անելիքները։ Զուտ շրջելով։


-Ավագանիներ, չէի՞ք/կարող կարող վերահսկել տրանսպորտ ու այլ հանրային ծառայությունների վիճակը, տեղեկանալ խնդիրներից, զեկուցել, թե որ երթուղիները ինչպես են աշխատում ու չեն աշխատում /տեղյակ եք, որ կան երթուղիներ, որ չեն աշխատում՝ 114, օրինակ, և մարդիկ չեն կարողանում գնալ աշխատանքի/․․․

Ամեն մեկը չի՞ կարող իր տիրապետած ոլորտում հասկանալ, թե ինչ ռիսկային օջախներ կան, որպեսզի կառավարման համակարգը ադապտացվի նոր պայմաններին ու ռիսկերը նվազեն, համավարակի տեմպը կոտրվի․․․ Ու այսպես շարունակ․․․


Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ իշխանությունը կորցնելը վայրկյանի ու ակնթարթի բան է։ Ու դուք եք տառապելու, ոչ ես, որովհետև ես ընդամենը այլ համաղաքացիների նման սոսկ դրա ձևավորողն եմ, այժմ էլ այդ իշխանությանը անվճար օգնողը։ Ի տարբերություն ձեզ, իմ ցավը լինելու է հեղափոխության համար, այլ ոչ իշխանություն կորցնելու, որովհետև ես այն չունեմ։

Մեկ էլ խղճացեք այն մարդուն, ում մեծ զոհողությունների ու բարձր հեղինակության հաշվին հեղափոխությունը տեղի ունեցավ, ձևավորվեցին ՏԻՄ, օրենսդիր ու գործադիր մարմինները, որում կաք։ Նա չլինի, դուք էլ չեք լինի։ Ձեզանից շատ շատերը հաստատ չեն վերադառնալու մասնավոր կամ միջազգային՝ ավելի բարձր վարձատրվող սեկտոր, ինչպես որ այնտեղից չեն եկել ձեզանից շատերը, ինչպես այլոք, ու մենք միշտ այնտեղ ենք կամ այնտեղ կարող ենք վերադառնալ․․․ Խղճացեք ու գնահատեք գոնե ձեր առաջնորդին, ուղղակի վերահսկեք սահմանված միջոցառումները։ Ոչ ավելին։

Ու որ ամենակարևորն է՝ խղճացեք բժիշկներին, ջուրը մի գցեք նրանց տառապանքն ու աշխատանքը։

Сообщение Խղճացեք ու գնահատեք այն մարդուն, ում մեծ զոհողությունների ու բարձր հեղինակության հաշվին կաք. Ստյոպա Սաֆարյանի կոշտ գրառումը՝ ՔՊ-ականներին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->