>

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Այսօր համացանցում նկատեցի մի տեսանյութ, որում փաստվում է, թե ինչ-որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են «սեռական դաստիարակության» համարվող «оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ:




Խնդրում եմ, եթե գիտեք ծնողներ, եթե տեղյակ եք նմանատիպ երևույթից և որ դա իրապես տեղի է ունեցել, ապա կապվեք ինձ հետ և փորձենք հասկանալ, թե ովքե՞ր են և ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը և առանց ծնողի թույլտվության՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն:


Երեխային սովորեցնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել», բայց անծանոթ տոտայից «գիրք» վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է:

Առաջարկում եմ առանց էմոցիաների, առանց ավելորդ քննադատությունների և պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը: Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի:


Նպատակը կանխարգելելն է, ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք:

Կանխավ շնորհակալ եմ»:

Сообщение «Եթե տեղյակ եք նմանատիպ երևույթից, ապա կապվեք ինձ հետ»․ Պատգամավորը հանդես է եկել կարևոր կոչով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->