>

ՌԴ Պետդումայի պատգամավորների մեծ խումբը Հայաստան է եկել հատուկ Կարեն Կարապետյանին աջակցելու նպատակով և դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցի շարունակությունն է։ Եվ դա է պատճառը հայ և ռուս պատգամավորների հանդիպման ժամանակ ծագած վիճաբանության պատճառը։ 168.am-ի հետ զրույցում հայ պատգամավորներից մեկը հաստատեց տարածված տեղեկությունները, որ ՌԴ պատվիրակության կազմում Հայաստան ժամանակ Նիկոլայ Ռիժկովը «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ հիմար, իսկ շարժումն էլ «ուկրաինական Մայդան» է անվանել։


ՀՀ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները հակադարձել են, որ սա աշխարհաքաղաքական խնդիր չէ, ուղղված չէ որևէ պետության դեմ այլ՝ հայկական համաժողովրդական շարժում է: «Ակնհայտ էր, որ ՌԴ պատգամավորներն ագրեսիվ են տրամադրված, բայց ես չէի ցանկանա, որ հակառուսական տրամադրություններ առաջանան մեզ մոտ, դա վնաս է»,- նշեց մեր զրուցակիցը։







Քոչարյանի զոհերը

Նշենք, որ Aravot.am-ի տեղեկություններով այսօր ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների եւ ՀՀ Աժ մի խումբ պատգամավորների միջեւ տհաճ խոսակցություն է եղել: ՌԴ պատվիրակության անդամ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընդդեմ ՀՀԿ-ի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել:


Ռիժկովին հակադարձել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Երբ ռուս պատգամավորները Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը համարել են «Մայդան» եւ նշելով, որ Փաշինյանն ուզում է ուկրաինական դեպքերի պես Հայաստանում էլ «Մայդան» սարքի, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է եւ ասել՝ սա աշխարհաքաղաքական հարց չէ, սա հայկական համաժողովրդական շարժում է: Նաիրա Զոհրաբյանի այս խոսքերին ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էլ բոլորի ներկայությամբ Զոհրաբյանին է դիմել, թե՝ «Ի՞նչ գիտես»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դուրս են եկել քննարկման սենյակից, եւ ՌԴ պատգամավորների հետ քննարկումը վերածվել է «հակամարտության»:


168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->