>

Այ, այս մեկը չպիտի ասեիր




Քոչարյանի զոհերը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝




«Հայելի» ակումբում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է. ««Լուսավոր Հայաստանն» առայժմ թույլ է, վստահություն չունի և քաղաքական դերասանություն է անում»:

«ՉԻ». Յա՛:

Այս ո՞ր խաչից է, որ Ահարոն Ադիբեկյանը ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին:


Այսինքն, ինքը վերջին 20 տարում բացառապես գործող իշխանությունների ջրաղացներին ջուր լցնելով է զբաղված եղել, բայց ահա հեղափոխական այս իշխանության դեպքում նման բան առաջին անգամ ենք տեսնում:


Ու հերիք չէ՝ ջրաղացին ջուր է լցնում, հետն էլ ոնց որ թե խելոք բաներ է ասել: Իսկ միգուցե զրպարտել է «Լուսավոր Հայաստանին»:

Չենք բացառում, որ Մարուքյանի խմբակցությունից ինչ-որ մեկը դատի տա Ահարոն Ադիբեկյանին: Կանեն, կանեն, դատի տալու արդեն ահագին փորձ են ձեռք բերել:

Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին կոչ ենք անում տեմպը չթուլացնել:

Сообщение Այ, այս մեկը չպիտի ասեիր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->