>

Քիչ առաջ ավարտվեց պարետատան հերթական նիստը և մենք, ցավոք սրտի, կարող ենք արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը: Նա նշեց, որ մենք խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ:




Քոչարյանի զոհերը

«Կա մի համընդհանուր կանոն՝ դա ձեռքերի պարբերաբար ախտահանումն է, դիմակի կրումը՝ հնարավորինս լայնորեն,  երրորդ՝ սոցիալական հեռավորության պահպանումը: Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային վիճակը ոչ միայն կբարելավվի, այլ կձգտի զրոյին»,-ասաց նա և նշեց, որ այդ կանոնները պահելը շատ կարևոր է և պարտադիր:




Վարչապետը նշեց, որ չեն զլանա վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել: 

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը կամ մոտեցնել զրոյին: Այնուամենայնիվ, մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն, այսօր արդեն սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտված իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով:


Խստացված ստուգումներ կիրականացվեց միջմարզային ճանապարհներին, անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի, թե արդյո՞ք ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ, և երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդները»,-ասաց նա և ավելացրեց, որ ամեն դեպքում իրենց հիմնական անելիքն այս հարցում համարում են քաղաքացիների հետ երկխոսությունը:

Իսկ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ հայտատարեց, որ թեստավորումների ծավալը կմեծանա:

«Քննարկել ենք նաև թեստավորման քաղաքականությունը՝ մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավմամբ, որի արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»,- ասաց նա:


Ավինյանը հայտնեց նաև, որ պարետատանը քննարկել և չեն բացառել որոշ պայմանների դեպքում նորից կարանտինային ռեժիմի սահմանումը.

«Որոշ բնակավայրերում նման ռեժիմ սահմանում ենք, ինչպես օրինակ՝ Սևանում, Արենիում:

Ամեն ջանք դրվելու է, որ դրան չվերադառնանք»,-ասաց փոխվարչապետը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->