>

Օքսանան 30 տարեկան է, 8 տարի արդեն, ինչ ամուսնացել է Կիրիլի հետ: Երիտասարդները ծանոթացել են երեկույթի ժամանակ, և իսկույն համակրանք է ծնվել նրանց միջև: Նրանք հանդիպեցին մի ամբողջ տարի, ինչից հետո օրինականացրին իրենց հարաբերությունները և սկսեցին միասին ապրել, սկզբից` վարձով բնակարանում: Այնուհետև, հավաքելով կանխավճար, հիփոթեքային վարկի միջոցով բնակարան ձեռք բերեցին:

25 տարեկա Օքսանան գիտակցեց, որ ինքը գժի նման ցանկանում է երեխա ունենալ,  բայց ոչ մի կերպ չէր ստացվում։ Համառ փորձություններով 3 տարի անցավ: Կինն ընկճված էր, Կիրիլը նրան հնարավորինս շատ էր աջակցում: Վշտից ազատվելու դեղամիջոց գտնելու համար համացանցում փնտրելուց հետո Կիրիլն առաջարկեց, որ իր կինը զբաղվի էքստրեմալ զբաղմունքով՝ անկարգելով (պարաշյուտով):

Любить... двоих

Սկզբում Օքսանան դժվարությամբ համաձայնեց ամուսնու առաջարկին, բայց առաջին թռիչքից հետո կյանքի վերադարձավ: Սկսեց թեթև վերաբերել փոքրիկ խնդիրներին:




Քոչարյանի զոհերը

Առաջին թռիչքից վեց ամիս անց Օքսանան պարզեց, որ հղի է: Երկար ժամանակ չէր կարողանում հավատալ այս հրաշքին: Ամուսինը պատրաստ էր նրան ձեռքերի վրա պահել, նա շատ ուրախ էր: Օքսանայի ծնողները երջանիկ էին իրենց դստեր համար, երբ նա հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց իր հղիության մասին: Բայց սկեսուրը՝ տիկին Լիդան, միայն ասաց.


— Երբ երեխան ունենաս, այդ ժամանակ էլ կշնորհավորեմ քեզ:




Օքսանայի հղիությունը թեթև էր ընթանում, լավ տրամադրություն ուներ, կյանքը նրան բարի հեքիաթ էր թվում: Սահմանված ժամկետում նա որդի ունեցավ: Նրա քիթը տափակ էր, իսկ հայացքը՝ խոժոռ: Օքսանան չէր կարողանում աչք կտրել նրանից, թվում էր, թե նա պարզապես կատարելություն է: Նորաթուխ հայրիկը դուրսգրման օրը որդուն էր նայում թեթև հուզմունքով, իսկ տիկին Լիդան հետևից ուշադիր ուսումնասիրում էր թոռան պստլիկ դեմքը:

— Գեղեցիկ երեխա է, բայց որդուս նման չէ,- վրա տվեց սկեուրը:

 


Օքսանան մռայլ հայացքով նայեց սկեսրոջը և ասաց.

— Տիկին Լիդա, տանը ես Ձեզ մի հետաքրքիր բան ունեմ ցույց տալու:

Խիստ հետաքրքրված սկեսուրը երիտասարդ ծնողների հետ մեքենա նստեց: Ամբողջ ճանապարհին նա լուռ էր: Բնակարանում հարսը երեխայի հետ սենյակ մտավ՝ ներս հրավիրելով նաև սկեսրոջը: Օքսանան հանեց իր փոքրիկ որդու հագուստը և աջ թիակի տակ ցույց տվեց ծննդյան մեծ նշանը՝ խալը: Նույնից Կիրիլն էլ ուներ:

Սկեսուրն արտասվեց, երբ տեսավ այդ նշանը:


— Կներե՛ք, Օքսա՛նա: Դուք երկար ժամանակ չէիք կարողանում հղիանալ, ինչն ինձ տխրեցնում էր, բայց ես վախենում էի Ձեզ առաջարկել բժշկի դիմել, քանի որ իմ Կիրիլը մանկության տարիներին կարմրուկով էր հիվանացել: Դրանից անպտղություն է առաջանում: Իսկ երբ հանկարծ հայտարարեցիք, որ երեխա եք սպասում, ես մտածեցի, որ հղի եք մեկ այլ տղամարդուց:

— Ես Ձեզ չեմ ստիպել անկեղծանալ, կամ ինչ-որ բանում մեղադրել, բայց, տեսնելով երեխային, չկարողացա զսպել ինձ, և, այնուամենայնիվ, կասկածներիցս ազատվեցի: Ես շատ մեղավոր եմ Ձեր և թոռնիկիս առաջ: Կներե՞ք ինձ,- հեծկլտաց սկեսուրը:

Կիրիլը, լսելով աղմուկը, վազելով եկավսենյակ, և սկսեց հետաքրքրվել, թե ինչու է մայրը լաց լինում: -Երջանկությունից, որդի՛ս, երջանկությունից: Վերջապես թոռնիկ եմ ունեցել,

— Տիկին Լիդան դողացող ձեռքերով սրբեց արցունքները: Օքսանան մոտեցավ սկեսրոջը և գրկեց նրան:

— Իսկ արցունքների փոխարեն ավելի լավ չէ՞ անուն ընտրենք մեր երեխայի համար,- առաջարկեց Օքսանան: Եվ երեքով սկսեցին մտածել, թե ինչպես կոչեն շատ սիրելի փոքրիկ մարդուկին:

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

 

Сообщение — Գեղեցիկ երեխա Է, բայց որդուս նման չէ,- ասաց սկեսրուրս՝ տեսնելով մեր նորածին երեխային появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->