>

ArmDaily.am

-ն արդեն անդրադարձել է այս տարի առաջին դասարանցիների ընդունելության գործընթացին։

Ինչպես հայտնի է, այս տարի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից հայտնել էին, որ այն սկսել է գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից` hayt.emis.am կայքում։




Քոչարյանի զոհերը

Մեր խմբագրությունն այս տարի առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներից մտահոգություններ ու ահազանգեր է ստանում այն մասին, որ դպրոց հաճախելու համար սովորաբար ծնողները պոլիկլինիկաներից թուղթ են տանում, իսկ հետազոտության համար երեխաները պետք է մի քանի սենյակներով անցնեն։ Ծնողները մտահոգ են, թե ինչպես պետք է կորոնավիրուսի պայմաններում երեխաներին տանեն պոլիկլինիկաներ, ինչը վարակվելու ռիսկեր է պարունակում։




ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ այս փուլում և օրերին խնդիր է դրված նախ ստուգել տվյալները, հունիսի 1-ից կմեկնարկի բուն գրանցման գործընթացը։ Բացի այդ, երեխային դպրոց ընդունելու համար բժշկական տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Պարզվում է, նախարարը մայիսի 15-ին հրաման է ստորագրել, որտեղ փոխել է դպրոց ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ըստ այդմ այլեւս պոլիկլինկայից տեղեկանք հարկավոր չէ։ Առաջին դասարան ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին,


2) երեխայի հանրային ծառայության համարանիշը
3) 2 լուսանկար՝ 3×4 չափսի,

Հիշեցնենք, որ պետական հանրակրթական դպրոցներում ընդունելությունը կատարվում է օնլայն համակարգում գրանցման միջոցով։

Անհրաժեշտ է մուտք գործել hayt.emis.am կայքը, ընտրել համայնքը, դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել՝ որտեղ կան ազատ տեղեր եւ սեղմել «ավելացնել հայտ» կոճակը: Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ այդ դպրոցում ազատ տեղեր չկան եւ պետք է ընտրել այլ դպրոց:


ԿԳՆ. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ...

Հաջորդ քայլը ծնողներից մեկի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելն է, ապա ծնողի անուն-ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, որից հետո պետք է սեղմել «շարունակել» կոճակը:

Հաջորդ քայլում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը: Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ: Տեղեկությունը ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը, ինչից հետո կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու ծնողի էլեկտրոնային փոստին կուղարկվի ծածկագիրը: Ծածկագիրը պետք է տեղադրել վերեւի պատուհանում, ինչը թույլ կտա մուտք գործել ծնողի համար ստեղծված էջ եւ տեսնել դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու դրանք դպրոց ներկայացնելու ժամկետը:
15-օրյա սահմանված ժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի: Հնարավորություն կա նաեւ սեփական ցանկությամբ ծնողի էջի միջոցով չեղարկել հայտագրումը եւ ընտրել նոր դպրոց, այդ դեպքում փաստաթղթերը դպրոց ներկայացնելու վերջնաժամկետը կլինի 10 օր:

Сообщение Երեխային դպրոց ընդունելու համար բժշկական տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ ծնողների ահազանգի հետքերով появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->