>

Մենք Ձեզ առաջարկում ենք կոսմետիկ դիմակների բաղադրատոմսեր՝ պատրաստված կավի տարբեր տեսակներից: Լրացուցիչ բաղադրիչների հետ այս դիմակները գրեթե կախարդական ազդեցություն են ունենում: Ընտրեք այն, որը հարմար է Ձեզ:
Կավը կարելի է ձեռք բերել դեղատներում և բնական կոսմետիկայի խանութներում, իսկ լրացուցիչ բաղադրիչները հեշտությամբ կարող եք գնել սովորական մթերային խանութներից կամ դեղատներից:
Նման դիմակների կիրառման վերաբերյալ առաջարկները գրեթե նույնն են:


1. Պատրաստե՛ք դիմակը:
2. Մաքրե՛ք Ձեր դեմքը լոսյոնով կամ մաքուր լվացեք:
3. Կիրառե՛ք դիմակը 25-30 րոպե:
4. Լվացե՛ք տաք ջրով:
5. Եվ կիրառե՛ք ցանկացած խոնավացնող միջոց:
Կարող եք հաջորդաբար տարբեր դիմակներ օգտագործել, բայց շատ մի՛ հոգնեցրեք մաշկը: Կավե դիմակները խորհուրդ չեն տրվում կիրառել շաբաթը 1 անգամից ավել:




Քոչարյանի զոհերը

Բազմաթիվ դիմակներից մենք առաջարկում ենք ամենատարածվածները և արդյունավետները՝ տարբեր տիպի մաշկերի համար և կավի տարբեր տեսակներից:




Որ կավը ավելի լավ սպիտակեցնում է ...

  • 1. Հակաբորբոքային բուսական դիմակ սպիտակ կավից

Հավասար քանակությամբ այս խոտերի (նարգիզ, կանթեղախոտ, երիցուկ) վրա եռացրած ջուր լցրեք, սառչելուց հետո քամեք: Խառնեք այնքան սպիտակ կավ, մինչև թանձրանա թթվասերի խտության նման: Այս կավե դիմակը կազատի Ձեզ պզուկներից, կվերացնի բորբոքումներից և մաշկի գրգռված վիճակից:

  • 2. Սպիտակեցնող դիմակ՝ կապույտ կավից և տոմատից

Կապույտ կավը հայտնի է հիանալի սպիտակեցնող հատկություններով: Այս դիմակը բարելավում է մարմնի, դեմքի և ձեռքերի վրայի պեպենների գույնը: Կապույտ կավը խառնեք տոմատի հյութի և թթվասերի հետ (բոլոր բաղադրիչները հավասար քանակությամբ) :


  • 3. Տոնիկ դիմակ՝ դեղին կավից և չիչխանից

1 ճաշի գդալ դեղին կավը խառնեք 1 ձվի հարած դեղնուցի հետ, ավելացրեք 1 թեյի գդալ չիչխանի (օբլիպիխա) յուղ:

Օրգանիզմի մաքրման և վերականգնման ...


  • 4. Մաքրող դիմակ՝ լիմոնի հյութից և սև կավից

Սև կավն ավելի լավ է մաքրում մաշկը, քան ցանկացած սկրաբ: Դեմքի դիմակ պատրաստվում է կիտրոնի հյութից (1 թեյի գդալ), նարգիզի թուրմից (1 թեյի գդալ) և սև կավից։ Այս բաղադրիչները պետք է խառնեք այնքան, մինչև ստացվի խիտ զանգված:

  • 5. Երիտասարդացնող դիմակ՝ վարդագույն կավից և կաթից

Վարդագույն կավը (1 ճաշի գդալ) խառնեք տաք կաթի հետ, մինչև ձևավորվի թթվասերանման զանգված:

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Сообщение Կավե դիմակներ դեմքի մաշկի տարբեր խնդիրներից ազատվելու համար появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->