>


Երկու ամսից ավելի է՝ Նարեկ Բավեյանը հարկադիր պարապուրդում է, ինչպես այս շրջանում շատ երգիչներ, ովքեր աշխատում էին ռեստորանային համալիրներում: Ինչպիսին է իր ընտանիքի կարանտինային առօրյան, եւ թե ում հետ առաջիկայում զուգերգ կներկայացնի, նա պատմել է BRAVO.am-ին:







Քոչարյանի զոհերը

«Ընտանիքով խստորեն հետեւել ենք մեկուսացման բոլոր կանոններին: Միայն երբեմն քաղաքից դուրս ենք գնացել՝ բնության գիրկ, կամ էլ ուշ երեկոյան զբոսնել ենք ոչ մարդաշատ վայրերում: Փոխարենը երկու ամսում հասցրել եմ երկու ծավալուն գիրք կարդալ, մեկը՝ Ռեմարկի «Հաղթական կամարը», մյուսը՝ «Կլառնետահարը», որի հեղինակը թուրք է: Մինչ կարանտինը եւս կարդում էի, բայց առհասարակ դանդաղ եմ կարդում: Գիշերն եմ սկսում ընթերցել, երբ բոլորը քնած են եւ ոչ մի շշուկ չկա: Նաեւ տղայիս հետ եմ ժամանակ անցկացրել. միասին զբոսանքի ենք գնացել եւ այլն»,-նշել է երգիչը:


Թե ինչպես է կարողացել այս ընթացքում ընտանիքին ֆինանսապես ապահովել, նա ասել է.«Իհարկե, խնայողությունների շնորհիվ: Տարիներ շարունակ աշխատում եմ, սեւ օրվա մասին մտածել եմ. գուցե համաճարակ չլիներ, բայց այնպես ստացվեր, որ վատառողջ լինեի եւ չկարողանայի աշխատել: Աստված չանի, բայց պետք է մտածել այդ մասին: Բացի այդ, կինս պետական աշխատող է եւ այս ընթացքում ստանում է իր աշխատավարձը: Որեւէ օժանդակությունից չենք օգտվել, չենք էլ բողոքում, քանի որ շատ ավելի կարիքավոր մարդիկ կան, թող պետությունը նրանց օգնի»:


Աղբյուր

Сообщение «Աստված չանի, բայց պետք է մտածել այդ մասին». Նարեկ Բավեյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->