>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ծառուկյան խմբակցությունից «Սոցիալական շարժումով» հերթական անգամ անկախացած

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նստում և աշխատում է այն նույն դահլիճում, որտեղ աշխատում է նաև իր գործընկեր, Իմ քայլ խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը:

Այն նույն Հրաչյա Հակոբյանը, ում անունը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կապել էր մաքսանենգ ծխախոտի, ապաև և՝ նրա միջոցով Փաշինյանի ընտանիքի հետ:

Այն նույն Միքայել Մինասյանը, որ 5-6 տեսաուղերձով ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ իրեն պատասխանի որպես «մեղադրյալ»:




Քոչարյանի զոհերը

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսանենգության հետ իր ընտանիքի կապը հերքել է տարբեր եղանակներով.


Տիգրան Ուրիխանյանի հետ նույն դահլիճում նստող Հրաչյա Հակոբյանն է կատեգորիկ հերքել, ՊԵԿ-ն է ծավալուն պարզաբանումներ տվել, անգամ արտակարգ իրավիճակների նախարարությունն է հերքել,




որ իրենք ինքնաթիռ չունեն, որ մաքսանենգ ծխախոտ տեղափոխեն դրանով, ինչպես Միքայել Մինասյանի ռուսական աղբյուրներն էին թելեգրամով հայտնել:

Քաղաքական դաշտում ոչ անփորձ ու մաքսանենգ ծխախոտով հետաքրքրվող Տիգրան Ուրիխանյանը դժվար թե չիմանար հայկական կողմի այս հերքումների մասին, մանավանդ որ շատ լավ է տեղեկացված լինում ռուսական կողմի իրադարձություններին ու գիտի նաև,

որ անգամ ռուսական կողմում քրգործ հարուցված չէ, հետևաբար՝ մաքսանենգության մասին խոսելն էլ դառնում է օդից վերցրած թեմա,

եթե ոչ հայկական կողմը, ոչ ռուսական կողմը այն մաքսնանեգ չեն ճանաչում, այլապես քրգործերի մասին կլսեինք, առաջին հերթին՝ ռուսական կողմից:

Բայց անցնենք առաջ:

Այդ ամենից ոչ անտեղյակ ու նույն դահլիճում գտնվող Տիգրան Ուրիխանյանը փորձում է վարչապետին խոսեցնել, որ նա վերջապես պատասխանի Միքայել Մինասյանին, ով արդեն քանի տեսաուղերձ է, տառապում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն չի պատասխանում…

Իսկ Նիկոլ Փաշինյանն ու բոլորը լավ գիտեն, թե ինչու չեն նման դեպքերում ուղիղ առաջին դեմքով պատասխանում, բայց այլ մակարդակներով հերքում են իրենց վերագրվողը…


Աշխարհում շատ հայտնի տեխնոլոգիա է, ու իր բացատրությունն ունի, թե ինչու նման դեպքերում հենց առաջին դեմքի մակարդակով չի պատասխանվում:

PR սովորող ցանկացած սկսնակ դա գիտի ու կարող է բացատրել…

Եւ արդ, Միքայել Մինասյանի տառապանքները նվազեցնելու համար ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թեման կրկին բերում է ԱԺ /հանցագործություն չէ, ճիշտ հասկացեք, իր իրավունքն է,

ինչպես և մեր իրավունքն է չնկատելու չտալ տարբեր մարդկանց կապերը, ըստ որում՝ ոչ եզակի ու վաղեմի…/:

Եվ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ու այս անգամ, որպես քաղաքականության մեջ փորձառու գործիչ, իրեն «խորամանկորեն» առաջարկված ծուղակը պրոֆեսիոնալ ականազերծում է Պապն ու Շաղգամը հայտնի գրվածքով…

Փեսան ափերից ու համբերությունից դուրս է գալիս, որովհետև այս մի օպերացիան էլ տապալվում է…


Բայց սա միակ օպերացիան չէր Տիգրան Ուրիխանյանի կողմից:

Սոցիալական խնդիրների բեռի տակ «կքած» պատգամավորը «հանուն ազգի» ներկայացնում է մի օրինագիծ, որ պետությունը վարկերի ժամանակավոր սառեցում կատարի մասնավոր բանկերի ու վարկառոըների համար:

Չեմ ասում, թե վարկերի սառեցում հնարավոր չէ անել ընդհանրապես. պետությունը կարող է բանկերի հետ խոսել ու պայմանավորվել,

կամ իր կողմից ժամանակավոր վճարել վարկային տոկոսները, երբ վարկային արձակուրդից հետո վարկառուների վճարած գումարները կփոխադարձվեն…

Բայց օրենքով պետությունը չի կարող դա անել մասնավոր բանկերի համար, այն էլ բոլորդ գիտեք, թե դրանք ում են պատկանում…

Դա նույնը կլինի, եթե ԱԺ օրինակ օրենք ընդունի, որ իմ տանը այսուհետ կամ ժամանակավորապես ապրելու է Միքայել Մինասյանը…

Հենց այս կարգի, ու բնական է, որ ԱԺ-ը խնդիրն առնվազն նման օրենքով չի կարող լուծել՝ ի վերջո սեփական կամքով տեղի ունեցած մասնավոր ֆինանսական հարաբերություններ են,

ու պետությունն այդտեղ ոչ մեկի պարտադրել չի կարող, այլ միայն համոզել:

Դեհ, բնականաբար այս ամենը մատուցվում է, թե բա այդ սրիկա իշխանությունը մերժեց ժողովրդասեր պատգամավորի օրենսդրական առաջարկությունը, որը հանուն ազգի էր, ժողովրդի…

Ու որոշ մարդիկ էլ, որ գիրուգրականությունից, օրենքներից խաբար էլ չեն՝ արդյոք դա իրավաչափ էր, դա այդպես հնարավոր էր, թե ոչ, մե վիշտ, մե համերաշխություն…

Էխ, ժամանակ ջան, քո ցավը տանեմ ամենամեծ դատավոր:

Ինչպես ես կարողանում ապացուցել, թե ով ում գրպանում է, ինչ տրամաչափի է, ու ով ով է:

Сообщение Ստյոպա Սաֆարյանի արձագանքը՝ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը. Ուշագրավ գրառում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->