>

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի իր հասցեին ժամեր առաջ կատարած գրառմանը.

Ալեն Սիմոնյանը մասնավորապես գրել է.




Քոչարյանի զոհերը

Լավ, սաղ հեչ , ինչ գրել գրել ա` Աստված իրա հետ, բայց մեկը կարող է բացատրել, խի ա որոշել, որ իմ մասին ստատուս գրելիս պետք է մոստիկի վրա կանգնած նկար դնի իր լավագույն լակիռովննի կոշիկներով՞:




#բարիլույս#դիմակդիրբ #մնատանը #ծառուկյանիցուցակովստացելեմ656ձայն

Հիշեցնենք,, որ նինչ այդ Գևորգ Պետրոսյանը Ալեն Սիմոնյանի մասին գրել էր.


Երեկ մեկը ԱԺ գլխավոր ամբիոնից դողդոջուն ձայնով պարծեցել է, թե «եթե պետք ըլնի, ժամը մեկ հանրաքվե կանեն»…

Էէէ, ի՞նչ ասես ինքնախաբեության հետ գրկախառնված այդ մարդուն:
Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում, բա ինչի՞ էս քանի ամիս ա, չեք կարողանում «գործը գլուխ բերել»:

Եվ հետո, ի՞նչ ա նշանակում՝ ժամը մեկ հանրաքվե.Էս ասողին մեկը խաբել ա, ու գեշ ա խաբել…


Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս…Բայց մեկ էլ ասում եմ՝ չէ, արա, կարող ա ինքը ճիշտ ա…

Որ ինքը,իրա ուժերով հանրաքվե անի, ժամը մի հոգի կարա տանի ընտրատեղամաս, ու հաստատ ընենց չի, որ էտ մի հոգին հենց իրան ա ձեն տալու…

Բայց ինչ վատ բան է կույր ու անհաշվենկատ ինքնավստահությունը…

Сообщение ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառմանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->