>

Քչերը գիտեն, որ վերքերը բուժելուց բացի, ջրածնի պերօքսիդը հիանալի միջոց է դեմքի և մարմնի խնամքի համար:
Նախքան ջրածնի պերօքսիդը մաշկի համար օգտագործելը, Դուք պետք է համոզվեք, որ չունեք ալերգիկ խնդիրներ: Դա հասկանալու համար փորձարկում կատարեք մաշկի փոքրիկ հատվածի վրա:

Ջրածնի պերօքսիդի առավելությունները գեղեցկության համար.

Գունաբացում է մաշկի բծերը. Տարիքի հետ հաճախ փոքր բծեր են հայտնվում մաշկի վրա, հատկապես` դեմքի: Դա տեղի է ունենում արևի լույսի չափազանց մեծ ազդեցության, մրսածության և նմանատիպ այլ խնդիրների պատճառով։
Մաշկի վրա որոշ հատվածներ մուգ գույն են ստանում, և դա դժվար է լինում թաքցնել: Ջրածնի պերօքսիդը կարող է օգնել այս իրավիճակում և հեռացնել այդ մուգ կետերը: Բայց այն պետք է օգտագործվի ուշադիր և փոքր քանակությամբ:




Քոչարյանի զոհերը

Օգտագործումը.
Նախ պետք է կատարել դեմքի մաշկի մաքրում (դրա համար կարելի է օգտագործել տնային կամ խանութից գնված դիմակներ) և լավ լվանալ: Այնուհետև խոնավացնել բամբակը ջրածնի պերօքսիդով և մի քանի րոպե կիրառել այն ​​բծերի վրա: Դրանից հետո լվանալ դեմքը: Կատարել այս ընթացակարգը շաբաթական 1-2 անգամ` գիշերը:




Պզուկների դեմ.
Պզուկները ոչ միայն դեռահասների, այլ նաև մեծահասակներին մետ են լինում` կյանքի տարբեր ժամանակահատվածներում (օրինակ ՝ կանանց մոտ դաշտանային ցիկլի ժամանակ, սթրեսից տառապող մարդկանց մոտ կամ նրանք, ովքեր շատ են ճարպ ուտում):
Պզուկները բերում են մաշկի ծակոտիների խցանումների: Քանի որ ջրածնի պերօքսիդը հիանալի ախտահանիչ է, այն ոչնչացնում է մաշկի վրա կուտակված մանրէները:

Օգտագործումը.
Պարզապես պետք է քսեք խնդրահարույց տարածքներին ջրածնի պերօքսիդ: Դա պետք է արվի լոգանքից հետո` քնելուց առաջ` ամեն երեկո և մի մոռացեք առավոտյան լվանալ պերօքսիդի մնացորդները:


Ատամների սպիտակեցում.
Ցանկանու՞մ եք ժպտալ փայլելուն ատամնեիով, այնպես ինչպես տեսնում ենք ատամի մածուկի գովազդներում: Ձեզ դուր չի գալիս Ձեր ատամների տեսքը, որի վրա ասես սուրճի մնացորդներ լինի։
Ջրածնի պերօքսիդը կարող է օգնել Ձեզ: Հատկապես, եթե սկսեք ուտել ավելի շատ բանջարեղեն և մրգեր, ինչպիսիք են գազարը, խնձորը և սխտորը (հարկավոր է դրանք ուտել հում վիճակում):

Перекись водорода | Украинская фармацевтическая компания


Օգտագործումը.
Դա շատ պարզ է. Բամբակը ներծծեք ջրածնի պերօքսիդի մեջ և գիշերը Ձեր ատամները լվանալուց հետո, նրանով մաքրեք ատամները: Եթե ​​չեք ուզում ժամանակ ծախսել դրա վրա, կարող եք 10 վայրկյան ողողել Ձեր բերանը պերօքսիդի լուծույթով: Բայց այս ընթացակարգը կարող է իրականացվել միայն շաբաթը մեկ անգամ, հակառակ դեպքում ատամի էմալը կարող է վնասվել:

Եղունգներից հետքերը հեռացնելու համար։
Երբ մենք անընդհատ լաքի շերտ ենք պահում եղունգնեի վրա, նրանք չեն կարողանում «շնչել»: Արդյունքում եղունգները հեշտությամբ կոտրվում և փչանում են, և դրանց վրա հայտնվում են տգեղ` սպիտակ կամ դեղին բծեր:

Օգտագործումը.
Որպեսզի եղունգները վերադառնան իրենց բնական գույնին, ապա ջրածնի պերօքսիդի մի քանի կաթիլ ավելացրեք ջրի մեջ և ձեռքերն ընկղմեք մոտ 5 րոպե: Այնուհետև լավ լվացեք և չորացրեք: Դրանից հետո Ձեր եղունգները գոնե 2 օր չպետք է նկարեք: Կատարեք այս ընթացակարգը, երբ հեռացնում եք եղունգների լաքը:

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆոն-ն

Сообщение Իսկ Դուք գիտեի՞ք, որ ջրածնի պերօքսիդը շատ օգտակար է դեմքի և մարմնի համար появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->