>

Նա Մարմաշեն խոշորացված համայնքում ընդգրկված Վահրամաբերդ գյուղի բնակիչ է։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 18։30-19։00 սահմաններում։




Քոչարյանի զոհերը

Այս մասին Factor.am -ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։ «Մարմաշենն ու Վահրա մաբերդը հարակից գյուղեր են, մոտ 2 կմ է հեռավորությունը։




Նոր ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, դեռ չենք էլ վերջացրել։ Ֆուտբոլի դաշտում, երևի, թիմերի են բաժանվել՝ Վահրամաբերդ ու Մարմաշեն, ֆուտբոլ են խաղացել։ Տեսել են, որ վատ է զգացել, վազել օգնել են, ջուր բան են բերել, տեսել են՝ էլ չի շնչում։

Նստացրել են մեքենան, տեղափոխել հիվանդանոց, այնտեղ արդեն արձանագրել են, որ մահացել է»,- ասաց Կարեն Արշակյանը։


Երիտասարդի մահվան հանգամանքները դեռևս պարզ չեն, նախնական տվյալներով՝ մարմնին հարվածի հետքեր չեն եղել։ «Այսօր առավոտ ժամը 5-ի դրությամբ, դատաբժշկի նախնական տվյալներով, հարվածի ինչ-որ ծանր հետքեր, կապտուկներ չկան, թևի վրա մի փոքր քերծվածք է եղել, բայց դա հնարավոր չի, որ մահվան պատճառ լիներ։


Դիահերձումը կավարտվի, եզրակացությունը կտան»,- ասաց համայնքնի ղեկավարը։ Նա նաև նշեց, որ ընտանիքում օրերս ևս մի դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մահացել է երիտասարդի քրոջ ամուսինը։ «Երկու քույր ունի։

Մի հատ էլ ցավալի բան կա իրենց ընտանիքի հետ կապված, քրոջ ամուսինն է մահացել ՌԴ-ում։ Այսօր, երևի, կբերեն։ 31 տարեկան էր»,- ասաց Կարեն Արշակյանը։ Ոստիկանությունը ներկայում քննություն է իրականացնում՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար։ Մարմաշեն համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ֆուտբոլ խաղացած երիտասարդները հարցաքննվել են, կան բերման ենթարկվածներ։ Քննությունը շարունակվում է։ Էմմա Չոբանյան

Сообщение Ցավալի դեպք. Ֆուտբոլ խաղալիս 20-ամյա երիտասարդ է մшհшցել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->