>

Նախօրեին՝ մայիսի 28-ին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։




Քոչարյանի զոհերը

61-ամյա կինը, ինչպես NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը, վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։




«Տաքություն է ունեցել, երեկ տարել են հիվանդանոց ու մահացել է այնտեղ»,- նշեց համայնքապետը։


Մահացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մահացել էր կորոնավիրուսից։ Նա նույնպես վարակվել էր թաղման արարողության ժամանակ։ Հուղարկավորությունը, այնուամենայնիվ, սակավամարդ է եղել, գյուղապետի խոսքով՝ մասնակիցների թիվը չի անցել մեկ տասնյակը։

Այս պահին մահացած կնոջ ընտանիքի անդամները հիվանդանոցում են, նրանց մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։


Գյուղապետը նշեց, որ Աղձք գյուղում վարակակիրների թիվը հասնում է մեկ տասնյակի։

Сообщение Ցավալի դեպք. Քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->