>

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Այսօր ԴԱՏԱՐԱՆԸ Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբո/ և 4 այլ մեղադրյալների կալանավորելու վերաբերյալ որոշումներ է կայացրել, սակայն վերջիններս թաքնվում են քննությունից և փաստացի գտնվում ազատության մեջ:




Այլ կերպ ասած, Ռուբեն Հայրապետյանն էլ ՛՛Պլստաց՛՛ քրեական պատասխանատվությունից:
Ինձ համար արդեն իսկ ակնհայտ է, որ մեր երկրում իրականացվում է ոչ թե ՛՛Ոչ ոք չի պլստալու՛՛, այլ ՛՛Բոլորը պլստալու են՛՛ քաղաքականությունը:


Եվ եթե իշխանությանը թվում է, որ նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հենասյուններին, ճարտարապետներին ու սպասավորներին Հայաստանից ՛՛Աքսորելով՛ ձերբազատվում է գլխացավանքից, չարաչար սխալվում է:

Այս մարդիկ կարող են ՛՛Վտանգավոր՛՛ չլինել միայն բանտում, և ես պնդում եմ, որ պետության արժանապատվության խնդիրն է՝ բոլոր հայտնի հետախուզվողներին հայտնաբերել, վերադարձնել Հայաստան և լուծել նրանց քրեական պատասխանատվության հարցը:


Եթե իշխանությունը չլուծի այս հարցը, ուրեմն ՛՛Ական՛՛ է դնում թե՛ իր, թե՛ Հայաստանի տակը, որը մի օր անպայման կպայթի…

Сообщение Նորայր Նորիկյանի անդրադարձը՝ Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբո/-ի կալանավորելու որոշմանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->