>

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։

 




Քոչարյանի զոհերը




Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնի համակարգրող Էլինա Սահակովան։

«Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։


Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ»,- գրել է Սահակովան։

Մայիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։


Դատավորը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից,

գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։

Сообщение Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->