>

Հրաշալի առակ` բարու, արժեքների  մասին, որը մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա։

Խանութի տերը կանգնել էր վաճառասեղանի հետևում և զարմացած հայացքով նայում էր դեպի փողոցը: Մի փոքրիկ աղջիկ կանգնեց խանութի պատուհանի մոտ և ուշադրությամբ սկսեց նայել: Երբ նա տեսավ այն ինչ փնտրում էր, նրա աչքերը հրճվանքով սկսեցին փայլել …

Նա մտավ ներս և խնդրեց, որպեսզի իրեն ցուցադրեն փիրուզե ուլունքներ.




Քոչարյանի զոհերը


֊ Սա իմ քրոջ համար է: Կարո՞ղ եք գեղեցիկ փաթաթավորել այն,֊ հարցրեց աղջիկը:




Սեփականատերը անհավատությամբ նայեց երեխային և հարցրեց.

֊ Իսկ ինչքա՞ն գումար ունես դու,

֊ Աղջիկը թաշկինակը հանեց գրպանից, բացեց այն և կոպեկները լցրեց վաճառասեղանին:


Մեծ հույսով նա հարցրեց. ֊ Այսքանը հերի՞ք է,֊ և հպարտությամբ շարունակեց.

֊ Գիտե՞ք ես ուզում եմ իմ մեծ քույրիկին անակնկալ անել, այն պահից երբ մեր մայրիկը մահացել է նա է մեզ պահում, իսկ իր համար նա ժամանակ չունի։ Այսօր նրա ծննդյան օրն է, և ես համոզված եմ, որ նա շատ կհավանի այս ուլունքները, որոնք կսազան նրա աչքերի գույնի հետ։

Տղամարդը մտավ խանութի մյուս սենյակը, բերեց մի տուփ, փիրուզից ուլունքները դրեց նրա մեջ, կապեց ժապավենով.

Притча о доброте.


֊ Վերցրու, բայց կտանես շատ զգույշ,֊ ասաց նա աղջկան։ Աղջիկը դուրս եկավ խանութից և վազեց դեպի տուն: Աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, երբ մի երիտասարդ աղջիկ մտավ խանութ: Նա սեղանին դրեց տղամարդուն ծանոթ տուփը և ասաց.

֊ Այս ուլունքներն այստեղի՞ց է գնված և ինչ արժե՞.

֊ Իմ խանութից գնված ցանկացած ապրանքի արժեք միշտ գաղտնի է մնում իմ և հաճախորդիս միջև,֊ ասաց խանութի տերը։

֊ Բայց քույրս ընդամենը մի քանի մետաղադրամ ուներ, իսկ ուլունքներն իսկական փիրուզից են, այնպես չէ՞: Նրանք պետք է որ շատ թանկ լինեն, նրանք չեն համապատասխանում է մեր գրպանին: Տղամարդը վերցրեց տուփը մեկնելով աղջկան` ասաց.

֊ Նա վճարել է ամենաբարձր գինը, ավելին քան կարող էր տալ հասուն մարդը, նա տվել է այն ամենն, ինչ ունեցել է։ Խանութում լռություն տիրեց , արցունքները հոսում էին աղջկա աչքերից։

Сообщение Մի փոքրիկ աղջիկ կանգնեց խանութի պատուհանի մոտ և ուշադրությամբ սկսեց նայել դեպի ներս․․․ Պատմություն մարդկային խղճի, ջերմության և սիրո մասին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->