>

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իզմիրլյան բուժարանը ո՞ւմն է, ներողություն, մասնավոր է՞: Հմի ես հարկեր եմ մուծում, իմ հարկերից տան էդ բուժարանին, որ այնտեղ կալանավոր պահե՞ն:




Քոչարյանի զոհերը

Բայց, իմ հիշելով այդպես չենք պայմանավորվել էն ժամանակ, երբ քվե էիք խնդրում, հարգելի իշխանություն: Եթե կալանավորն է վճարում, էդ էլ ուրիշ պատմություն է, խտրականություն, բան…


Կալանավորն է՞ ընտրում բուժարանը, թե՞ Վենետիկը, էդ մասնավոր բուժարաններում ոստիկանական պահակազոր է գնում հսկո՞ւմ:




Կարծեմ կա պետական հիվանդանոց կալանավորների համար, թե՞ էլի սաղ խառնել եմ իրար, վեթինգ եմ հիշում, անցումային արդարադատության մասին ինչ-որ խոսակցություններ, ասեք, որ քնած եմ դեռ, բզեք զարթնեմ, Անդրիասին դատում ե՞ն դեռ…

դատախազը նույնն է՞՝ ինչ գյալմաբեխաբարին է մեղադրում: Գոնե մեկի գործով դատախազին փոխեք, ջանդամ …


Հիծեցնենք, որ մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնի համակարգրող Էլինա Սահակովան։

«Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։


Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ»,- գրել է Սահակովան։

Մայիսի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Դատավորը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից,

գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։

Сообщение Լևոն Բարսեղյանի անդրադարձը՝ մինչև համավարակի ավարտը Քոչարյանի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալու որոշմանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->