>

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այո, Հրայր Թովմասյանը շան տղա է, բայց մեր շան տղան է, ու մենք, միայն մենք կարող ենք ու պետք է նրա հարցերը լուծենք

Առաջիկայում Ազգային ժողովը չափազանց կարևոր քննարկումների շրջափուլի մեջ է մտնելու: Դրանք չեմ չափազանցնի մեր երկրի համար ունենալու են բախտորոշ նշանակություն: Սկսվում է Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման գործընթացը:




Քոչարյանի զոհերը

Շահագրգիռ կողմերին ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ մեր այդ քննարկումներում բառացիորեն վճռվելու է Հայաստանի ինքնիշխանության հարցը, մի հարց, թե հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց որքանով ենք ընդունակ անհատապես և հավաքականորեն պաշտպանել մեր երկրի պետականությունը։





Սահմանադրական դատարանի ճգնաժամը մենք կարող էինք հանգուցալուծել անցյալ տարի։ Խնդրի ամբողջ բարդությունն ամբողջությամբ չգիտակցելու և այսօրվա այս ծայրահեղ ճգնաժամային վիճակին հասցնելու ամբողջ պատասխանատվությունը քաղաքական իշխանությանն է։

Ինչևէ, լավ կամ վատ, սա Հայաստանի դատարանն է, և որևէ արտաքին ներգործություն, այդ թվում մեզ համար խիստ շահեկան, մեր դատարանի վրա, ուղղակի ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Որևէ՝ միջազգային ամենաանմեղ կառույցի, ժողովրդավարություն ու օրենքի գերակայություն հռչակած որևէ հանձնաժողով ու կազմակերպություն չի կարող և իրավունք չունի ներազդել

Հայաստանի Սահմանադրական դատարանի վրա, որի առհասարակ դատարան լինելը ճանաչել է իշխող մեծամասնությունը կրկին կամա-ակամա տուրք տալով լեգալիստական ֆորմալիզմին և ոչ թե պետականության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու հեղափոխության հռչակած նպատակադրումից բխեցնելով:


Այո, Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս վեց անդամները ժողովրդավարական Հայաստանի և կամ Հայաստանի ժողովրդավարացման հակառակորդներն են, նրանք անհատապես և միասին չեն կարող պաշտպանել Հայաստանի սահմանադրական անվտանգությունը,

բայց նրանք Հայաստանի Սահմանադրական դատարանն են և այդ դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հիմնարար լուծման պարտականությունը և՛ նախկինում և՛ հիմա բացառապես առաջնային մանդատ կրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընկալունակության և անհապաղ ձեռնարկելիք քայլերի տիրույթում է։

Հայաստանի Ազգային ժողովի թիվ մեկ գործառույթը ժողովրդավարության պշտպանությունն է, բոլոր երևելի ու աներևույթ ոտնձգություններից:

Արտաքին որևէ միջամտություն՝ արևմուտքից կամ Ռուսաստանից հավասարապես անթույլատրելի ու դատապարտելի է, ու նրանք ովքեր դա չեն հասկացել/հասկանում կամա-ակամա մեր պետության դավաճաններն են։


Սահմանադրական դատարանի վերոնշյալ կազմի, և առանձին-առանձին անդամների վերաբերյալ ամիսներ առաջ հնչած գնահատականները մնում են նույնը՝ այդ խմբակը սպառնալիք է Հայաստանի պետականությանն ու ժողովրդավարական ապագային։

Ոչինչ չի փոխվել։ Պետք է նրանք հեռանան ու այդ հեռացումը պետք է իրականացվի իրավական մեխանիզմներով՝ բացառապես ՀՀ Ազգային ժողովի կողմից։

Մենք չենք կարող սույն հարցը, որևէ պարագայում քննարկելի դարձնել այս դատարանի կողմից։ Դրանով մեծագույն քաղաքան և քաղաքացիական արհավիրքների սկիզբ կդնենք:

Առկա ահռելի ռիսկերը չգնահատելով և մեր սուվերեն ռիսկերի հաղթահարումը այլոց՝ մեզ համար նույնիսկ ամենաշահեկան ելքը երաշխավորող կողմին վստահելու պարագայում, հանցագործություն գործած կլինենք ժողովրդավարական Հայաստանի, Հայաստանի ապագայի և պետականության նկատմամբ։

Այդ դատարանի գոյությունը ապրիլի 5-ին չեղարկված հանրաքվեից հետո սոսկ համավարակի հետևանք է,և մեր քննարկումները պետք է սկսել այդ կետից:

Արդ, առաջարկում եմ, որ մոտ ապագայում սկսվող քննարկումներում մնանք Հայաստանի ինքնիշխանության, պետականության և իրավականության շրջանակում՝ հանուն Հայաստանի ժողովրդավարացման, հանուն հանրապետության»:

Сообщение Հրայր Թովմասյանը շան տղա է, բայց․ ԱԺ պատգամավորի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->