>

Ուստարվա ավարտից հետո շատ ծնողներ կանգնել են մեկ այլ խնդրի առաջ: Խնդիրը կապված է առկա սահմանափակումների պայմաններում առաջին դասարան ընդունվող երեխաների գրանցման գործընթացի կազմակերպման և վարման հետ:

Ամենից խնդրահարույցը սովորաբար պահանջվող բժշկի թուղթն է պոլիկլինիկայից տրամադրվող: Հայտնի է դարձել, որ նախարարը վերանայել է դպրոց նոր ընդունվել ցանկացող երեխաների ընդունման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը:




Քոչարյանի զոհերը




Ըստ այդմ այլև չի պահանջվում պոլիկլինիկայից ստացվող առողջության թերթիկը, որպեսզի հնարավորինս նվազեցվի երեխաների շփումն արտաքին աշխարհի ու հնարավոր վիրուսի հետ:

Նոր հրամանի համաձայն երեխային դպրոց ընդունելու համար բավարար է միայն լուսանկարը, դիմումը և երեխայի հանրային ծառայության համարանիշը:


Երեխաների տվյալները մուտքագրել պետք է և անհրաժեշտ է էլեկտրոնային համապատասխան հարթակում:


Այս նպատակով հարկ է մուտք գործել հատուկ դրա համար ստեղծված hayt.emis.am կայք, որտեղ էլ անհրաժեշտ է ըստ ցուցումների լրացնել դիմումի անհատական օրինակը:

Նախարարությունը զգուշացնում է, որ տվյալները մուքագրելիս լինել խիստ ուշադիր, որպեսզի սխալ թույլ չտրվի:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->