«Ավանից»՝ «Երևան»․ Ռուբեն Հայրապետյանի հերթական «փառահեղ» քայլը․․․ — ingablog

1in.am-ը գրում է՝


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ տարածեց մի հաղորդագրություն, որը շփոթության մեջ է գցել հազարավոր ֆուտբոլասերների: «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018-2019 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել՝ «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ», «Յունիոր Սևան», «Էրեբունի» և «Ավան ՖԱ» թիմերը: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ Առաջին խմբի առաջնությունում հրաժարվել է մասնակցել «Ավան ՖԱ»-ն, որի տեղը առաջնությունում հանդես է գալու «Երևան» թիմը», -գրված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ Երևանի «Փյունիկ» ակումբը հայտարարել էր Երևանի «Երևան» վերանվանվելու մասին: Ավելին՝ «Փյունիկը» թիմի լոգոյի մրցույթ էր հայտարարել, իսկ այսօր գործում է «Երևան» ակումբի պաշտոնական կայքը: Մայիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետայնը անդրադառնալով «Փյունիկի» վերանվանմանը ասել էր․ «Ճիշտն ասած ես շատ ուրախ եմ: Ժամանկին երբ «Փյունիկը» մեր ընտանիքինն էր պատականում, այն կարծիքին եմ եղել, որ անունը փոխվի: Ես ուրախ եմ, որ նրանք փոխում են անունը, որովհետեև «Փյունիկը» մի քիչ այն չէ: Ժամանակին ես եմ այդ անունը դրել Էմոցիայի տակ: Լսել եմ, որ Երևանի «Երևան» են դնում անունը: Բնականաբար իրավաբանորեն թույլտվություն վերցրած կլինեն: Շատ ավելի գեղեցիկ կլինի Երևանի «Երևան», քան Երևանի «Փյունիկ»: Ուրախ եմ, որ նման քայլ է արվել»:


Ու հիմա Առաջին խմբում ի հայտ է գալիս անհայտ ծագման «Երևան» ակումբը: «Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների համաձայն այս ակումբը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին: Ավելի ստույգ, Հայրապետյանին պատկանող «Ավան» թիմի ֆուտբոլիստները այսուհետև հանդես կգան «Երևան» անվան ներքո: «Երևան» ակումբը 90-ականների հանդես է եկել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Փաստորեն, վերակենդանացնելով «Երևանը» կամ «Ավանը» դարձնելով «Երևան»՝ Հայրապետյանը մտադիր է խանգարել իրական «Երևանի» Հայաստանի առաջնությունում խաղալուն: ՀՖՖ-ի նախագահի էժանագին հերթական քայլը, որը հերթական հարվածն է հասցնում մեր ֆուտբոլին: Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Ռուբեն Հայրապետյանը իրեն պատկանող «Փյունիկ» ակումբը վաճառել էր ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Սողոմոնյանին:

«Փյունիկի» մարզաբազան սակայն մինչ օրս պատկանում է Հայրապետյանին: Արթուր Սողոմոնյանը բավական մեծ ներդրումներ է կատարել «Փյունիկում»: Մասնավորապես, Իտալիայից հրավիրվել են բարձրակարգ մասնագետներ որոնք աշխատում են մանկապատանեկան թիմերի հետ: Պայմանագրեր են կնքել բրենդային մարզահագուստ արտադրող ֆիրմաների հետ, բարեկարգվել են մարզաբազայի դաշտերը: Եվ ահա օրեր առաջ Հայրապետյանն ուղղակի արգելել է, որպեսզի «Փյունիկ» ակումբը մարզվի իրեն պատկանող մարզաբազայում: Նշենք, որ բացի «Փյունիկի» հիմնական թիմից այս ակումբում են մարզվում 800-ից ավելի երեխաներ որոնք Հայրապետյանի ջանքերով զրկվել են սիրված մարզաձևով զբաղվելու հնարավորությունից: «Փյունիկի» հիմնական թիմն էլ այսօր մարզվում է «Բանանցի» մարզադպրոցում: Ստացվում է, որ Հայրապետյանը ուղղակի թքած ունի երեխաների ճակատագրերի ինչպես նաև հայկական ֆուտբոլի վրա: «Փյունիկը» միակ ակումբն էր, որ Եվրագավաթների խաղարկությունում մեկնարկային խաղում հաղթեց: Հաղթեց բավական ուժեղ մակեդոնական «Վարդարին», որը նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում:

«Փյունիկը» այսօր գլխավորում է հայտնի ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը, որի մակարդակի մասնագետ մեր երկրում չկա: Այսօր ՀՖՖ-ի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ոչնչացնի նաև «Փյունիկ» ակումբը: Սա այն խնդիրն է, որը պահանջում է անհապաղ արձագանք իշխանությունների կողմից: Հակառակ դեպքում կարող ենք զրկվել ևս մեկ ֆուտբոլային ակումբից, որը մեծ հույսեր է արթնացրել ֆուտբոլասերների շրջանում: Այս պահին իրավական տեսանկյունից դեռևս հստակ չէ «Երևան» ակումբի շուրջ Հայրապետյանի կողմից ստեղծված էժանագին աժյոտաժի հանգուցալուծումը:


Հստակ է մի բան, եթե «Փյունիկը» ցանկանար վերանվանվել ասենք «Արագած», ապա Հայրապետյանը շատ արագ կհիմներ «Արագած» ֆուտբոլային ակումբ: Ուղղակի պետք չէ իջնել մանկապարտեզի մակարդակի:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.