>

Այսօր ակտուալ ու քննարկվող մի նոր թեմա հայտնվեց համացանցային տիրույթում:

Առիթը տեսանյութն էր, որտեղ երևում էր, թե ինչպես է երևանյան երկնքում ուղղաթիռ շրջում ու ինչ-որ բան շաղ տալիս ներքև:




Քոչարյանի զոհերը




Այս տեսանյութն անմիջապես սկսեց տարածում գտնել տարբեր օգտատերերի կիսումների հաշվին, իսկ մեկնաբանությունները տարատեսակ էին ու ֆանտաստիկ:

Շատերը միֆային պատկերացումներով պատմություններ էին հյուսել այս իրողության շուրջ:


ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանը դարձյալ սոցցանցային հարթակում օրվա վերջում որոշակի պարզաբանումներ ներկայացրեց իրողության շուրջ՝ իր զարմանքն արտահայտելով այն մարդկանց հասցեին, ովքեր ամեն կերպ փորձում են մոլորեցնել մարդկանց:


Ա. Սարգսյանը հայտարարել է, որ տեսանյութն ամենևին էլ այս տարվա չէ: Այն նախորդ տարվա նկարահանում է, այն սանավիացիայի ուղղաթիռը չէ, ինչպես նշվել էր բազմաթիվ հրապարակումների մեջ:

Ուղղաթիռից թափվողը վարդի թերթիկներ են եղել, իսկ այդ հարցով այլևս սկսել են զբաղվել իրավապահ մարմինները՝ հասկանալու համար, թե որն է այսօրինակ մոլորեցնող հրապարակումներ անելու իմաստն ու նպատակը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->