>

ParacelsusՀԿ հիմնադիր, բժիշկ Նունե Ներսիսյանն այսօր հրավիրած ասուլիսում առողջ մարդկանց կոչ արեց դիմակներ չկրել։


Նա նշեց, որ որոշ ժամանակ առաջ Առողջապահության նախարարը հայտարարում էր, որ դիմակ կրել պետք չէ, որովհետև վիրուսը փոքր է, անցքերով կարող է շատ հեշտ ներթափանցել։







Քոչարյանի զոհերը

«Այսօր, չգիտեմ ինչ պատճառներով, այլ բան են ասում։ Եթե հավատանք համացանցում տարածված տեղեկություններին՝ դիմակների բիզնես և այլն, կարող ենք հասկանալ մի բան, որ այս ամենը զուտ բիզնեսի շահարկումներով է կատարվում։


Պարտադրել մարդկանց դիմակ դնել, խոսել, որ դիմակը նույնիսկ տանը կարող են դնել, դա ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա։

«Դիմակներն իրենք խնդիր են առաջացնում նույնիսկ առողջ մարդու մոտ՝ առաջացնելով թթվածնային քաղց, ինչը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Մարդկանց մոտ նաև ալերգիկ ֆոնն է բարձրանում, սիրտանոթային համակարգի խնդիրներն ավելի են լրջանում։


Կոչ եմ անում մեր բնակիչներին, այն մարդիկ, ովքեր վիրուսակիր չեն, նրանք կարող են դիմակ չկրել»,- հավելեց նա:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->