>

Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ այս շաբաթ. Վճռաբեկ դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 անձի:

Մենք մոնղոլ-թաթար ու Քոչարյան տեսած ազգ ենք

Դե, էլ չասենք, որ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենակորոնավիրուսունակ երկիրը: Մեզ կամաց-կամաց սովորեցնում են նրան, որ ամեն օր հազարավոր վարակվածներ ենք տեսնելու, տասնյակ մահեր: Մենք պատերազմների միջով անցնելու 3000-ամյա մեծ փորձ ու ավանդույթ ունենք: Մեզ վախեցնողը չեք:




Քոչարյանի զոհերը

Մենք մոնղոլ-թաթար ու Քոչարյան տեսած ազգ ենք: Իրենք էլ են մորեխի պես եկել ու Հայաստանով անցել, բայց մենք կանգուն ենք մնացել: Այնպես որ, Նիկոլը ճիշտ էր ասում. կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա: Իմիջիայլոց, Փաշինյանից բացի, այս հարցը նաև հետաքրքրում է ամերիկացիներին: Իրենք արդեն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ կորոնավիրուսը ոնց որ թե չինացիների սարքած շունն է: Առաջիկայում ԱՄՆ-Չինաստան սառը պատերազմում էդ շան հարցը ավելի սուր է դրվելու:


Անմեղների հարցը պարզ է, իսկ մեղավորների՞նը




Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ այս շաբաթ. Վճռաբեկ դատարանը արդարացրեց Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված 9 անձի՝ Արմեն Ավագյանին, Մասիս Այվազյանին, Կարեն Թարխանյանին, Դավիթ Աղայանին, Վարդան Ջհանգիրյանին, Արման Շահինյանին, Դավիթ Մաթևոսյանին, Խաչիկ Գասպարյանին, Սամվել Հարությունյանին և Արամ Բարեղամյանին:

Սա շատ լավ նորություն է: Քոչարյանական բանդիտիզմից տուժած և ռեպրեսիաների ենթարկված անձանց արդարացնում են, ինչը այդ նույն բանդիտիզմին տրված քաղաքական-իրավական գնահատական է: Բայց… կիսատ-պռատ գնահատական: Կոնկրետ այս մարդկանց գործերով ապօրինի վճիռներ են կայացրել ավելի քան 20 դատավոր՝ առաջին ատյանի, վերաքննիչի: Ու սրանք մնում են իրենց տեղերում: Սև շորերը հագնում են, մուրճը վերցնում ու շարունակում վճիռներ կայացնել: Սրանք շատ վաղուց, հեղափոխության հաջորդ օրն արդեն պետք է շամպայնի խցանի պես թռնեին դատական համակարգից, իսկ հիմա՝ առավել ևս: Քանի դեռ սրանք կան, իմացած եղեք, դատական նորմալ իշխանություն չենք ունենալու:

Այդ 20 դատավորներից հատկապես կցանկանայինք առանձնացնել Ալեքսանդր Ազարյանին: Սա այն դատավորն է, որը 6 տարվա ազատազրկման է ենթարկել սարսափելի խոշտանգումների ենթարկված Արամ Բարեղամյանին: Սարսափելին այն բառը չէ: Թշնամուն չէինք ցանկանա նման կտտանքների միջով անցնել: Իր կյանքում այս մարդը միայն երկու անգամ է կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակել. Ռոբերտ Քոչարյանին և քոչարյանական «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին:


Որոնց ոչ-ոք չի խոշտանգել, չի ծեծել, որոնց նկատմամբ մեղադրանքները կազմված չեն եղել մեկ մարդու ցուցմունքի հիման վրա: Սրանց ազատ է արձակել, իսկ Արամ Բարեղամյանին՝ դատապարտել: Ուրեմն՝ պայմանավորվեցինք. քանի դեռ ազարյանները մնում են իրենց տեղերում, նշանակում է՝ դատական համակարգն իր տեղում չէ:

Բա որ մեզ կողքից-մողքից ասում են. իզուր եք Ա. Ազարյանին այդպես քննադատում, դուք չգիտեք, թե ինքը ինչքան պարկեշտ մարդ է, ինչքան մարդու ճակատագիր է փրկել, լավագույն իրավագետներից մեկն է: Ու այս կարգի գովասանքներ: Սրա ի՞նչն է պարկեշտ: Թող իր 6 տարվա աշխատավարձը հանի ու Արամ Բարեղամյանին տա: Որպես պատճառած վնասի փոխհատուցում: Գուցե այդ ժամանակ հավատանք, որ մեջը մի գրամ մարդկություն կա:

Ձոն Միշոլինիին

Դեսերտը վերջում ենք թողել. Միքայել Մինասյանին: Մենք շարունակում ենք մեծ ուշադրությամբ արհամարհել իր ստատուս-տեսանյութ սերիալները, բայց այս երկու օրը մի բան էր ասել, որին չէինք կարող չանդրադառնալ:

Մոտավորապես հետևյալն էր ասել, որ ինքը ազատ մամուլի ջատագով է, երբեք մամուլին չի ճնշել, դատի չի տվել, չի փորձել հաշվեհարդար տեսնել:


Մեր մեջ ասած, օրինակ, Քոչարյանն էլ Հայաստանում անձամբ ոչ մեկին չի սպանել: Եվ այնուամենայնիվ, նրան շատերը համարում են մարդասպան. սկսած Պողոս Պողոսյանի հարազատներից, վերջացրած Մարտի 1-ի զոհերով: Ինքը չի սպանել, բայց ունեցել է իշխանություն, փող, ազդեցություն, որոնց շնորհիվ էլ իր վարձկանները, քիլերները, ենթակաները կատարել են ամբողջ սև գործը:

Այնպես որ, Միքայել Մինասյանը կարող է այդ լապշաները տանել ու իր ստատուսների տակ քոմենթ գրող ֆեյքերի ականջներից կախել: Այո, Միքայել Մինասյանը անձամբ որևէ լրատվամիջոցի դատի չի տվել: Իսկ էն ո՞վ էր «Շիզոլինիի» կապերն արձակում ու մեր վրա բաց թողնում: Հռոմի Պա՞պը: Դրան ո՞վ էր փող տալիս, որ թերթ բացի ու մեր դեմ հայհոյանքներ գրի: Պատրիս Լումումբա՞ն: Ո՞ւմ պատվերն էր կատարում, երբ մեր դեմ քրեական, շեշտում ենք՝ քրեական գործ էր հարուցում. Խոդորկովսկի՞ն:

Իսկ որ տպարանի միջոցով փորձում էին ամեն գնով մեզ փակել տալ, ո՞վ էր դրա սցենարի հեղինակը. Էլդար Ռյազանո՞վը: Ոնց որ չգիտենք էլի, թե ոնց էին Արիկ Սաղաթելյանին նշանակել մեզ լռեցնելու վարչության պետ: Չհիշեցնենք, էլի, բոլորը:

Բա հիմա. որ քո այդ լուսավոր հաճախորդներին հերթով քսի ես տալիս մեր վրա, ի՞նչ է, մամուլի ազատության ինդեքսն ե՞ս բարձրացնում: Գիտենք, որ այդ լուսավորները կասեն, ոնց, էս ի՞նչ եք ասում, մենք Միշիկի հետ կապ չունենք, ձեր դեմ ձեռնարկած հարձակումները բացառապես մեր նախաձեռնությամբ ենք անում: Մի ծիծաղեցրեք. դուք առանց Միշիկի հիմա նույնիսկ «տուալետ» չեք գնում, ուր մնաց՝ սեփական նախաձեռնություն ունենաք:

Կամ որ սևակլալայաններին ու նրա նմաններին հրահանգում են իր «Մոդերատոր Մոդերա» ֆեյքով մեր մասին ստատուս գրել, հետո ընտանեկան մի անաչառ լրատվամիջոց դա արտատպում է, այդ ֆինտերի հեղինակն ո՞վ էր: Հը՞, Միքայել:

Այնպես որ, Մինասյան ջան, Հայաստանում քանի՞ միամիտի կարող ես համոզել, որ մամուլի դեմ ճնշումների հետ որևէ կապ չունես:

Հ.Գ. Մի հարց է մեզ հետաքրքրում. ապեր, կարո՞ղ է դու ռուսներին խոստացել ես, որ եթե սաղ օքեյ լինի, Հորադիզ-Բեյլագան հատվածից մինչև Թալիշ-Կարակոյունլու տարածքում կարող են ռուսական խաղաղապահ ուժեր տեղադրվել: Խաղաղապահ, ոչ թե՝ խաղաղար

Сообщение Մենք մոնղոլ-թաթար ու Քոչարյան տեսած ազգ ենք Դե, էլ չասենք, որ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենակորոնավիրուսունակ երկիրը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->