>

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այսօր ևս Դավթաշեն վարչական շրջանում ոստիկանության կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվում։ Տիգրան Պետրոսյան փողոցում այս պահին էլ բազմաթիվ ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր ստուգում են մեքենաները, ակտեր կազմում։


Մենք տեղեկացանք, որ Դավթաշենում նման ուժեղացված հսկողնության պատճառը այս վարչական շրջանում արձանագրված բազմաթիվ դեպքերն են։ Հատկապես կորոնավիրուսով վարակվածության շատ դեպքեր են գրանցվել 1-ին և 4-րդ թաղամասերում։







Քոչարյանի զոհերը

Մեր տեղեկություններով՝ վարչական շրջանում բազմաթիվ տնտեսվարողների գործունեություն է կասեցվել։


Անգամ մեկ առանձին խանութի աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով, այժմ նշված տնտեսվարողի գործունեությունը ևս դադարեցված է, կազմվել է արձանագրություն, ընդ որում այս խանութը բավականին հայտնի է և իր ցածր գների պատճառով ունի բազմաթիվ հաճախորդներ ոչ միայն այդ վարչական շրջանից, այլեւ տարբեր համայնքներից։



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->